Ներքին 3 տարի առաջ - 15:20 13-07-2023

Սուրբ Աթոռի պետքարտուղարը գերեվարվածների հարազատների խնդրանքը կփոխանցի Հռոմի պապին

Գյումրու Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցում հուլիսի 13-ին Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ՝ Գերպ. Հայր Միքայէլ Վրդ. Բասսալէի ձեռամբ և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի ներկայությամբ տեղի ունեցավ Սուրբ և Անմահ Պատարագ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատարագին ներկա էին Հայաստանում Վատիկանի Առաքելական նվիրակը, ԱՄՆ և Կանադայի հայ կաթողիկե առաջնորդը, կաթողիկե քահանայաց դասը, հավատացյալներ։

Պատարագի ընթացքում կարդինալ Պարոլինը փոխանցեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը՝ նշելով, որ Հայաստան է եկել որպես խաղաղության բանագնաց՝ հույսով ու զորակցութամբ։ «Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն իր առաքելական օրհնությամբ կամենում է ամրապնդել ձեզ հավատքի, սիրո ու միության մեջ, որպեսզի դուք զգաք ձեզ Աստծո կողմից սիրված։

Սիրով ողջունում եմ այստեղ ներկա բոլորիդ, իմ սիրալիր ողջույնը փոխանցում եմ Հայ Առաքելական եկեղեցու և ուրիշ դավանանքների բոլոր եղբայրներին։ Յոթ տարի առաջ՝ 2016 թվականին, Ֆրանցիսկոս Պապն իր եռօրյա առաքելական ճամփորդությունը կատարեց Հայաստան՝ հանուն Կովկասի խաղաղության և միջեկեղեցական երկխոսության։ Նորին Սրբություն Գարեգին Բ հետ աղոթեց քրիստոնյաների միջև միության համար, Ծիծեռնակաբերդում էլ աղոթեց Մեծ Եղեռնի՝ հայերի դեմ գործած մեծ ցեղասպանության զոհերի համար, աղոթք հնչեցրեց հայ և թուրք ժողովուրդներ հաշտության ու Լեռնային Ղարաբաղում խաղաղության համար։ Մեր այս աշխարհը հույսի, եղբայրության կարիք ունի։ Քրիստոնյան՝ մեզանից յուրաքանչյուրը, Աստծո կողմից կանչված է Աշխարհի համար լույսի նշան լինելու»,-իր խոսքում նշեց կարդինալ Պարոլինը։

Պատարագի ավարտին Սուրբ Աթոռի պետքարտուղարը լսեց 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին և շիրակցի գերեվարված զինվորների հարազատներին՝ խոստանալով իրենց որդիների վերադարձի խնդրանքը փոխանցել սրբազան քահանայապետին։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում

Ձեզ գուցե հետաքրքրի