Ինչպես լռեց ԵՊՀ-ն
copy image url

Ինչպես լռեց ԵՊՀ-ն

Ներքին 1 տարի առաջ - 14:38 12-07-2023
Իշխանության բոլոր քայլերի նկատմամբ հարմարվողականությունը, լուռ համաձայնությունը և անտարբերությունը խժռել են բոլորիս։ Թվում է, թե հանրության մի հոծ այս ամենին ընդդիմանում է, բայց, ցավոք, տպավորությունը բացառապես օնլայն տիրույթից է, իսկ իրականության մեջ այլ պատկեր է։

Եվ երբ սկսում ես անհատ առ անհատ վերլուծել, թե սա ինչու է լռում, նա ինչու չի պայքարում, պատկերն ամբողջանում է։

Օրինակ՝ տարիներ առաջ ԵՊՀ-ում ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների, մտավորականների մի կուռ հանրություն կար, մարդիկ հրապարակավ, առանց կաշկանդվելու անողոք քննադատում էին իշխանություններին՝ քարը քարի վրա չթողնելով։

Այսօր այդպիսի համալսարանականների կարելի է մատների վրա հաշվել։ Հարց է առաջանում՝ ինչու կամ ինչպես է հաջողվել լռեցնել նրանց՝ հրապարակավ և պատերի տակ խոսողներին։

ԵՊՀ նիկոլական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը այս ընթացքում գործադիրից ինչքան կարողացել, փող է պոկել, որի միջոցով շեշտակի բարձրացրել է աշխատավարձները։

«Մարդիկ ամբիոնի վարիչ են, կես միլիոնից մեկ միլիոն դրամ աշխատավարձ են ստանում, այնպիսի մի գումար, որի մասին կերազեին, դա իրենց կարիքները բավարարում է, ապրում են հաշտ, հանգիստ, էլ ինչի ընդդիմանալ, մտածում են՝ ընդդիմանան, դրանից էլ կզրկվեն, իսկ վերջնարդյունքում ոչինչ չի փոխվի»,- բացահայտում է մեր աղբյուրը։

Փաստորեն, իշխանությունը համալսարանականների սիրտ տանող ճանապարհը ևս գտավ։

Ամենից շատ դիտված

19:38 Իսրայելը, օգտագործելով Արցախում կառուցված օդանավակայանները, հարվածներ է հասցնում Իրանին
14:05 Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում․ կան վիրավորներ
11:15 Չինքնահաստատված ոչնչություն․ Աննա Հակոբյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին
08:46 Ալի Խամենեին կոչով դիմել է իր ժողովրդին
18:30 Հովիկ Աբրահամյանին ասել են՝ «ընգերական, արի քեզ ձերբակալենք», որովհետև «Կաթողիկոս» օպերացիան տապալվեց
23:42 Իրանը առաջիկա ժամերին կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. իրանական բանակ
13:27 Ընտանիքի տան նկուղում աճում է Կարմիր գրքում գրանցված մուտանտ սունկ
14:13 Տյումենը խեղդվում է բարդու փափկամազի տակ. սպիտակ վերմակը ծածկել է քաղաքը
14:42 Սիրտս մի քիչ լավ չէր, Լուիզան դեղ բերեց և մնաց մեր տանը․ Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի պատմությունը
21:47 Շիրակում համաճարակ է. 1870 խոշոր և 1320 մանր եղջերավորներ ենթարկվել են սպանդի