Ներքին 3 տարի առաջ - 21:00 11-07-2023

Կոշտ միջոցների կդիմենք․ վարժական հավաքների մասնակիցների գումարները ՊՆ-ն չի վճարել

25-օրյա վարժական հավաքների մասնակիցներն Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում են՝ Պաշտպանության նախարարությունը մինչ օրս չի փոխանցել իրենց հասանելիք գումարը։

«Կոնկրետ մենք հունիսի 8-ին ենք մեկնել վարժական հավաքների, հունիսի 30-ին վերադարձել ենք, բայց մինչ օրս մեր գումարները չեն տրամադրել։ Նույնը մեզնից առաջ գնացած խմբի պարագայում է, մարդիկ մայիսի կեսերին էին գնացել, հունիսի 8-ին վերադարձել են, բայց էլի փողերը չեն ստացել։ Սա էլ խաբեության նո՞ր ձև է։ Եթե Կառավարությունը, Պաշտպանության նախարարությունը մինչև շաբաթվա վերջ հարցին լուծում չտան, մենք կոշտ միջոցների կդիմենք, ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա կիրականացնենք, որը չգիտենք՝ ինչով կավարտվի»,- ասաց Արմավիրի մարզի բնակիչը, որը հունիսի 30-ին է դիրքերից վերադարձել։

Oragir.News-ը կապ հաստատեց ՊՆ լրատվական ծառայություն, որտեղից մեզ պատասխանեցին․
«Վարժական հավաքի մասնակիցների գումարները սահմանված կարգով վճարվում են, եթե կան առանձին ահազանգեր, խնդրում ենք տրամադրել լրացուցիչ տվյալներ այդ ահազանգերն ուսումնասիրելու և դրանց պատշաճ արձագանքելու համար»։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
20:27 Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ԱԹՍ-ների և դրանց մասերի ներմուծման համար
22:36 Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
23:27 Ղարաբաղից տեղահանված, վարորդական իրավունքից զրկվածները, կարող են առանց քննության կրկին ձեռք բերել դրանք. նախարար