Նրանց կարծիքով Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 19:00 11-07-2023

Դեռ ոչ, բայց պատրաստվում ենք. քաղաքացիները՝ «ՀայաՔվե»-ին մասնակցելու մասին

Օրեր առաջ մեկնարկեց «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը։ «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող 18 և ավելի բարձր տարիքի անձինք` ներառյալ արցախցիները, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն։ Եթե 60-օրյա ժամկետում հավաքեն 50 000 ստորագրություն և ԿԸՀ-ն հաստատի ստորագրությունների իսկությունը, հարցը ներկայացվելու է Ազգային ժողովին։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրության փոփոխության պահանջով՝ խիստ պատիժ նախատեսելով Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։

Oragir.News-ը հարցում իրականացրեց Երևանի կենտրոնում։ Քաղաքացիներից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ են նախաձեռնության մասին, մասնակցելո՞ւ են, թե ոչ։

Հարցմանը մասնակցել է 24 քաղաքացի, 14-ը պատասխանեցին, որ չեն լսել «ՀայաՔվե» նախաձեռնության մասին։ 10-ը քաղաքացի լսել են, բայց նրանցից ընդամենը 3-ն ունեին ստորագրահավաքին մասնակցելու ցանկություն, 1 հոգի դեռ չի կողմնորոշվել՝ մասնակցե՞լ, թե ոչ, իսկ 6-ը դեմ են նախաձեռնությանը, ասելով, որ չի հետաքրքրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից