Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:46 11-07-2023

Արցախում խանութները դատարկ են, սնունդ չկա

Երկուշաբթի օրվանից գյուղացիներին աջակցելու համար գյուղից եկող հասարակական տրանսպորտը գալիս է մինչև շուկա, որպեսզի նրանք կարողանան իրենց ապրանքը վաճառել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչը։

Նա նշեց, որ այս պահին Արցախում տրանսպորտն աշխատում է երեքանգամյա ռեժիմով՝ առավոտյան, ցերեկը և երեկոյան։

Անդրադառնալով սննդի բացակայությանը՝ արցախցին ասաց, որ խանութները դատարկ են․ «Սնունդ ընդհանրապես չկա։ Այն ընտանիքները, որտեղ կան մինչև 18 տարեկան երեխաներ, նրանց մեկանգամյա օգնություն է տրամադրվում՝ 0․5 կգ շախարավազ և 0․5 լ ձեթ։

Իսկ դեղորայք որոշակի չափով կա, քանի որ Կարմիր խաչի միջոցով կարողանում էին բերել, բայց այսօրվանից Կարմիր խաչի համար էլ ճանապարհը փակվեց։ Իսկ թե ինչքան դա կձգվի՝ չգիտենք»։

Հարցին՝ ինչպե՞ս է արցախցիների տրամադրությունը, ասաց, որ մարդիկ տխուր են, դեմքներին ժպիտ չկա, մտահոգ են։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ