Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:48 10-07-2023

Հայաստանից Սոչի մեկնողները քիչ էին, հիմա ավելի կքչանան. լողափերում լողալն արգելված է

Սոչիի լողափերում լողալն արգելված է մինչև հուլիսի 10-ի օրվա ավարտը, գրում է kommersant.ru-ն։ Սոչիում շարունակում է գործել փոթորկի նախազգուշացման ռեժիմ:

Oragir.News-ի հետ զրույցում տուրիզմի ոլորտի փորձագետ Դիաննա Մնացականյանը, ով համագործակցում է տարբեր տուրիստական ընկերությունների հետ, խոսելով կիրառվող ռեժիմի ֆոնին Հայաստանից Սոչի մեկնողների թվից, ասաց, որ Հայաստանից-Սոչի կոնկրետ հյուրանոցային հանգստի մեկնողների թիվը այդքան էլ մեծ թիվ չի կազմում։

«Հիմնականում Սոչի հանգստի մեկնում են այն մարդիկ, ովքեր այնտեղ ունեն բարեկամներ, ծանոթներ կամ ինչ-որ որոշակի հյուրանոցներ, որովհետև Սոչիի հանգստյան վայրերը բավականին թանկ են և Սոչիում հանգիստը բավականին թանկ հաճույք արժի»,- ասաց ոլորտի փորձագետը և ավելացրեց, որ այդ հյուրանոցներում միայն նախաճաշ են տալիս։

«Շատերը այլ վայրերը նախընտրում են Սոչիից։ Հիմա շատ լավ փաթեթներ կան՝ Աբու Դաբի, Էմիրատներ, Եգիպտոս, դրա համար շատերը նախընտրում են մեկնել այլ վայրեր»,- ասաց Մնացականյանը։

Հարցին՝ այսինքն, առանձնակի փոփոխություններ չեն լինելու՝ Մնացականյանը նկատեց. «Տեղից մեկնողները քիչ են, հիմա ավելի քիչ են լինելու։ Եթե չեմ սխալվում, այդ սահմանափակումը մի քանի օր է տևելու, հաստատ կբացեն։ Գնացողները եթե բարեկամի տուն են գնում, գնալու են, բայց ես կոնկրետ Սոչիի հանգստին դեմ եմ։

Ես այդ հանգիստը չեմ ընդունում, այդտեղ շատ խնդիրներ կան, թեկուզ գնային առումով դա պետք է ունենա արդարացում, այնինչ՝ այնտեղ Սև ծովն է, քարեր։ Եթե դու վճարում ես մի գումար, որով կարող ես ավելի լավ հանգստի համար վճարել։ Բայց եթե այնտեղ ունես բարեկամ և ընդամենը պետք է տոմս առնես, գնաս, հանգստանաս, գաս՝ դա նորմալ է»,- եզրափակեց Մնացականյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ