Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:01 10-07-2023

Իշխանությունն էլ չգիտի՝ Արցախի գազը ինչի դիմաց են տալիս, անջատում

Ես այս պահին հստակ չեմ կարող ասել, թե ինչ օրակարգով են առաջ գնում, բայց այն իրավիճակը, որը մենք այսօր ունենք, անտանելի է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ խոսելով վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձություններից, գազի մատակարարման վերականգնումից և դադարեցումից։

Հիշեցնենք, որ Արցախում մարտի 21-ից ամբողջությամբ դադարեցված գազամատակարարումը հուլիսի 8-ին վերականգնվել էր, որը կարճ ժամանակ հետո նորից դադարեց։

Գալստյանը նշեց, որ գազ շատ կարճ ժամանակ է մատակարարվել և մեքենաները չեն հասցրել լիցքավորվել։ «Այն, թե ինչու գազը տվեցին, և ինչու անջատեցին՝ չգիտենք, ցավալի է նաև այն, որ իշխանությունն էլ տեղյակ չի։ Այն, որ մեր իշխանությունների գործելաոճը շատ ավելի պոպուլիստական է, քան գործնական, դա արդեն իսկ փաստ է արձանագրված»,- ասաց Գալստյանը։

Խոսելով Արցախի սոցիալական վիճակից, նրանից, որ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ձեթ և շաքարավազ է բաժանվել՝ Գալստյանն ասաց. «Եթե մենք ընդունենք, որ ձեթ և շաքարավազ բաժանելով հնարավոր է ժողովրդին հույս տալ ապագայի մասով, միանշանակ դա այդպես չէ։ Բայց այն, որ նմանատիպ քայլեր պետք է պարբերաբար արվի, դա պարտադիր է։ Իսկ այն, ինչ վերաբերում է հաշմանդամներին, երեխաներին, հղիներին, դրանք պարբերական քայլերն են և այն նվազագույնն է, որ պարտավոր է անել այս իշխանությունը»,- ընդգծեց Գալստյանը։

Խոսելով նրանից, թե այս պահին ինչի պակաս կա Արցախի բնակչության շրջանում՝ Գալստյանն ասաց. «Բնակչությունն ամեն ինչի կարիք ունի՝ սկսած դիզվառելիքից, վերջացրած շաքարավազից, կաթնամթերքից, և ամենաշատը այս իրավիճակից ելքեր տեսնելու տեսլականի խնդիր ունի»,- եզրափակեց Գալստյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ