Ներքին 3 տարի առաջ - 13:44 10-07-2023

Ամարասում հայտնաբերվել են անցյալ դարասկզբի հորիզոնական հորաններ

Ամարասի վանական համալիրի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացնելիս բակի մուտքի դիմաց ի հայտ են եկել կոպտատաշ սալ քարերով ծածկված գծային հատվածներ: Այս մասին տեղեկացանք «Լույս» հիմնադրամից:

Տարածքը մասնակի մաքրելուց և առաջին սալերը հեռացնելուց հետո ի հայտ եկավ հորանի ներքին կառուցվածքը: Հաշվի առնելով, որ այն շատ խորը չէ՝ 25-30սմ, ունի գծային տեսք և ուղղված է դեպի տնտեսական բակը, առաջին հայացքից թվում է, թե ջրագիծ է:

Սակայն հորանի լայնական կտրվածքը դիտարկելուց հետո պարզ է դառնում, որ այն չէր կարող լինել ջրագիծ հետևյալ պատճառներով.

Բակի ներսում տվյալ հատվածում չկա ջրի աղբյուր, որպեսզի վերջինս հեռացվեր:
Բակի արևմտյան հատվածում կա ջրհոր, որի ջուրը հեռացման կարիք չունի, ծայրահեղ դեպքում՝ կարող էր հեռացվել արևմտյան ուղղությամբ՝ հատելով նույնքան քանակով և հաստությամբ պատեր, որքան տվյալ դեպքում:
Ջրային ցանկացած առու կառուցելիս կիրառվել են ջրամատակարարման համար կավե խողովակներ, իսկ ջրահեռացման համար՝ քարե առուներ: Իսկ բացված հորանի կողային ուղղաձիգ պատերն իրականացված են կոպտատաշ քարերի շարով, իսկ շաղախ չկա:

Այսպիսով կարող ենք վստահորեն ասել, որ հորանը չի ծառայել ջրի մատակարարման կամ հեռացման համար:

Անցյալ դարասկզբին վանքային համալիրն օգտագործվել է կոլտնտեսության կողմից: Այդ իսկ պատճառով դժվար է այսօր ասել, թե հորանն ինչի համար է կառուցվել և ինչին է ծառայել: Ամեն դեպքում, հեղինակային խմբի կողմից որոշում է կայացվել հորանը պահպանել ամրավորված ապակու տակ՝ տեսանելի դարձնելով այն այցելուների համար: Իսկ անհայտ էջերի բացահայտումները թողնել հետագա` ավելի խաղաղ ժամանակների համար:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան