Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:48 06-07-2022

Մենք ունեինք ոչ թե ուղղահայաց կառավարում, այլ հորիզոնական, ինչը բերում է բազմաթիվ խնդիրների առաջացման․ Խաչատրյան

Այս պահին ընթանում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։

Քննարկվում են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցերը։ Սա օրենքի նախագծերի մի ամբողջ փաթեթ է, որը վերաբերում է պաշտպանական կառավարման համակարգի, փոփոխոթյունների և դրանից բխող մյուս օրենքներում փոփոխություններ կատարելուն։

Ելույթ ունեցավ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը․ «Վերլուծելով այս նախագիծը՝ պետք է իմ անձնական գնահատականը տամ, որ շատ կարևոր նախագիծ էր, և անմիջականորեն այս կարգավորումը ազդում է մեր երկրի պաշտպանունակության վրա։ Վստահ եմ, որ էականորեն բարձրացնելու է պաշտպանունակությունը։ Եթե անդրադառնանք այս կարգավորումներին, պետք է հետևյալ գնահատականը տանք, որ բոլոր ժամանակներում, բոլոր երկրների զինված ուժերում մեկ սկզբունք է եղել, որ զինված ուժերը պետք է ունենան ուղղահայաց կառավարում։ Մենք նախքան այս նախաձեռնությունը փաստացի ունեինք ոչ թե ուղղահայաց կառավարում, այլ հորիզոնական, ինչը բերում է բազմաթիվ խնդիրների առաջացման։ Սա լուրջ փոփոխություն է, և մենք հաճույքով կողմ կքվեարկենք»,- ասաց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը