Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 00:51 14-06-2022

Ֆրանսիական ճգնաժամ. Անակնկալ պարտություն, խմբում վերջին հորիզոնական

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության Ա լիգայում կայացան երկու հանդիպումներ, ևս մեկը՝ Բ լիգայում։

Խաղային օրվա կենտրոնական մրցավեճը կայացավ Փարիզի «Ստադ դը Ֆրանսում». Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Խորվաթիայի ընտրանուն։ Հանդիպման 5-րդ րոպեին Լուկա Մոդրիչի դիպուկ իրացրած 11-մետրանոցը խաղի միակ գոլային իրադարձությունն էր. խորվաթները հաղթեցին նվազագույն՝ 1։0 հաշվով։

Առաջին խմբի մյուս խաղում Դանիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Ավստրիայի ընտրանուն։

Չորս տուրից հետո Ֆրանսիայի հավաքականն անակնկալ կերպով եզրափակում է խումբը՝ ակտիվում ունենալով 2 միավոր։ Դանիան 9 միավորով գլխավորում է աղյուսակը, Խորվաթիայի ակտիվում կա 7, իսկ ավստրիացիների՝ 4 միավոր։

Եւս մեկ հանդիպում կայացավ Բ լիգայում։ Երկրորդ խմբի Իսլանդիա - Իսրայել մրցավեճն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2։2։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը