Սպորտ 1 ամիս առաջ - 10:48 17-09-2026

ԵԼ․ Միլանն անակնկալ պարտություն կրեց, Օլիմպիակոսը հաղթեց Արարատ-Արմենիայի առաջիկա մրցակցին

Սեպտեմբերի 16-ին տրվեց ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2026/2027 մրցաշրջանի լիգայի փուլի մեկնարկը: Առաջին տուրը հարուստ էր հետաքրքիր դիմակայություններով։

Օրվա կենտրոնական հանդիպումներից մեկում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում ընդունել էր Լիսաբոնի «Բենֆիկային»։ Իտալական ակումբը չկարողացավ ուրախացնել սեփական երկրպագուներին՝ պարտվելով 0:2 հաշվով։ Պորտուգալացիների կազմում 16-րդ րոպեին հաշիվը բացեց Դոդի Լուկեբակիոն, իսկ 54-րդ րոպեին Յակուբ Կամինսկին վերջնական տեսքի բերեց այն։ Հաջորդ տուրում (հոկտեմբերի 15-ին) «Միլանը» կհյուրընկալվի ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգին», իսկ «Բենֆիկան» կընդունի շոտլանդական «Սելթիկին»։

Ֆրանսիական «Լիոնը» Բրյուսելի «Լոտտո Պարկ» մարզադաշտում 2:1 հաշվով կարևոր հաղթանակ տարավ տեղի «Անդերլեխտի» նկատմամբ։ Արդեն 8-րդ րոպեին Նոա Նարտին առաջ մղեց հյուրերին, իսկ 22-րդ րոպեին Կեիտո Նակամուրան կրկնապատկեց հաշիվը։ Բելգիացիներին հաջողվեց միայն մեկ գնդակ ետ բերել. 61-րդ րոպեին աչքի ընկավ Միխայլո Ցվետկովիչը։

Հունական «Օլիմպիակոսը» «Գեորգիոս Կարաիսկակիս» մարզադաշտում ուժերը չափեց լեհական «Յագելոնիայի» հետ և առավելության հասավ 2:1 հաշվով։ Հույների կազմում գոլերի հեղինակ դարձան Արմանդո Գոնսալեսն ու Ռոման Յարեմչուկը, իսկ լեհական թիմից՝ Կաետան Շմիտը։ Ուշագրավ է, որ երկրորդ խաղակեսում «Օլիմպիակոսի» կազմում փոխարինման մտավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Հիշեցնենք, որ հենց «Յագելոնիան» է լինելու «Արարատ-Արմենիայի» մրցակիցը լիգայի փուլի երկրորդ տուրում։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին Բելոստոկում՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

Ի դեպ, Եվրոպա լիգայի գործող գավաթակիրը անգլիական «Ասթոն Վիլան» է, որը նախորդ մրցաշարի եզրափակիչում 3:0 հաշվով ջախջախել էր «Ֆրայբուրգին»:

Օրվա մյուս խաղերի արդյունքները.

«Օմոնիա» — «Սելտա»՝ 1:0
«Բայեր» — «Ցելյե»՝ 2:0
«Հապոել ԲՇ» — «Դինամո Զագրեբ»` 0:0
«Սանդերլենդ» — «ԱԶ Ալկմար»՝ 1:0
«Շտուրմ» — «Ռեն»՝ 0:0

Սկզբնաղբյուրը՝ ArmSport.am

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ