Ուղիղ եթեր
Անվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևը կայցելի Հայաստան
copy image url

Անվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևը կայցելի Հայաստան

Ավելին 1 տարի առաջ - 21:56 08-07-2023
Անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակի մրցանակակիր (2015թ) Դմիտրի Մասլեևը վարպետության դասերով կայցելի Երևան և Սյունիք: Աշխարհահռչակ դաշնակահարը Հայաստան կայցելի Primavera Foundation of Armenia-ի հրավերով: Մասնակիցների համար վարպետության դասերն անվճար են:

Հիմնադրամից տեղեկացնում են, որ Դմիտրի Մասլեևի դասերը կկայանան հուլիսի 7-ին և 8-ին Երևանում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այստեղ կլինի նաև կլոր սեղան-քննարկում: Հուլիսի 10-ից 12-ը Մասլեևը կայցելի Սյունիք՝ անցկացնելով վարպետության դասեր մարզի պատանի եաժիշտների հետ և հանդիպումներ՝ երաժշտական դպրոցների ուսուցիչների հետ: Միջոցառումները տեղի կունենան Մեղրիում և Կապանում: Բոլոր միջոցառումներն անվճար են թե՛ ակտիվ մասնակիցների, թե՛ ունկնդիրների համար:

Լրագրողների հետ հանդիպանը Մասլեևն ասել է, որ արդեն հասցրել է պարապել մի քանի տաղանդավոր երիտասարդների հետ. ‹‹Բոլորը շատ բարդ և ծավալուն ստեղծագործություններ են ներկայացրել և ի սկզբանե ծրագրած 40-ական րոպեի փոխարեն որոշեցինք ամեն դաշնակահարի հետ պարապել ամենաքիչը մեկ ժամ: Երեխաները շատ տաղանդավոր են և արագ են ընկալում ու մեծ եռանդով ջանում են արձագանքել իմ բոլոր նկատողություններին ու ուղղորդումներին››։

Մասլեևը հավելել է, որ շատ ոգևորված է դեպի Սյունիք իր ճանապարհորդությամբ և վստահ է, որ այնտեղ կգտնեն ոչ պակաս տաղանդավոր երեխաների: Նա նշել է, որ մասնագիտական հարցերում երիտասարդներին աջակցելն ու ուղղորդելն անչափ կարևոր է, քանի որ ժամանակին իրեն էլ են օգնություն ցուցաբերել և հիմա նա պարտավոր է նույնն անել գալիք սերնդի համար:

Դմիտրի Մասլեևին France Musique ռադիոկայանը Ֆրանսիայի ազգային նվագախմբի հետ դեբյուտից առաջ ներկայացրել է որպես. «Սուպեր մենակատար»: Այստեղ նա կատարել է Չայկովսկու Դաշնամուրի N1 կոնցերտը։ Հենց այս ստեղծագործության հետ է կապված Մասլեևի միջազգային կարիերան, որը մեծ թափով առաջ սլացավ 2015թ.-ին Մոսկվայում կայացած Չայկովսկու անվան միջազգային մրցույթում նրա փայլուն հաղթանակից հետո:

2022թ.-ին Մասլեևի դեբյուտը Փարիզի ֆիլհարմոնիայում հաստատեց, որ մեր ժամանակի ամենահետաքրքիր դաշնակահարների մեջ նոր երևույթ է ի հայտ եկել. «Ինչպիսի՜ արտիստ: Ամեն ինչ այնքան պարզ է, այնքան հանճարեղ, առանց երաժշտությունը բացատրելու, անգամ, ամենափոքր ճիգի»,-գրել է Ալեն Լոմպեկը (Bachtrack):

Մասլեևի վիրտուոզ և միևնույն ժամանակ պոետիկ ու խորը զգացմունքային կատարումներով հիանում է ողջ աշխարհի երաժշտասեր հանրությունը՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, Եվրոպայից մինչև Թայվան, Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Չիլի և Էկվադոր:

Մասլեևը այս տարվա սեպտեմբերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագագախմբի հետ առաջին անգամ համերգով հանդես կգա Հայասատանում՝ Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
14:37 Շատ կցանկանայի, որ Ռուբեն Հախվերդյանն ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյան
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
15:38 «Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել
20:36 3 տուժած, այդ թվում՝ կին պարեկ. ՆԳՆ-ն հաստատում է՝ վթար է եղել, բայց պնդում է՝ Փաշինյանի ավտոշարասյունը չէր
08:47 ԱԱԾ-ն խաբել է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին
09:10 Դավիթ Համբարձումյանը կընտրվի՞ ՀՀԿ նախագահ