Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:30 08-07-2023

Որ պատերազմ չհրահրվի. Երևանը չի արձագանքում ադրբեջանական «պահանջին»

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջները չեն դադարում, և, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրին ադրբեջանական մի շարք հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել «միջազգային բնապահպանական նորմերի ու չափանիշների, տարածաշրջանի բնակչության իրավունքների խախտմամբ» իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքները»։

Մասնավորապես վերջիններս կոչ են արել անհապաղ դադարեցնել Հայաստանում գործող մի շարք ձեռնարկությունների, այդ թվում՝ Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ախթալայի հանքավայրի, Գեղարքունիքի պղնձաձուլարանի գործունեությունը, ինչպես նաև Երասխում նոր մետալուրգիական գործարանի կառուցումը:

Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, ադրբեջանական պահանջների անվերապահ կատարումը ոչ միայն չի նպաստելու այդ պահանջների նվազեցմանը, այլ նաև հանգեցնելու է նոր պահանջների առաջացմանը։ Հիշեցնենք, որ դեռևս Լաչինի միջանցքի շրջափակման սկզբնական օրերին Ադրբեջանը պահանջում էր դադարեցնել Արցախում գործող երկու հանքերի աշխատանքը, ինչպես նաև թույլ տալ ադրբեջանցի մասնագետներին հանքերի տարածքում մոնիթորինգ իրականացնել։ Արցախի իշխանությունները Ադրբեջանի պահանջով ժամանակավորապես դադարեցրեցին հանքերի գործունեությունը, սակայն դրանից հետո Ադրբեջանը ոչ միայն չապաշրջափակեց միջանքը, այլ նաև ավելի խորացրեց շրջափակումը։

Ինչ վերաբերում Հայաստանի վարչապետին ուղղված կոչ-պահանջին, ապա սա ոչ այլ ինչ է քան միջամտություն ինքնիշխան երկրի ներքին գործերին։ Սակայն եթե ադրբեջանական կողմի նախորդ գործողությունները Երևանից համապատասխան արձագանք չեն ստացել, ապա այդ երկիրը որևէ կերպ կաշկանդված չէ հայկական կողմին նման պահանջներ ներկայացնելու հարցում։

Չնայած այն բանին, որ ադրբեջանական ՀԿ-ների պահանջի հրապարակումից ավելի քան մեկ օր է անցել, այնուամենայնիվ Հայաստանի կառավարությունը որևէ կերպ չի արձագանքել այս պահանջին։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ վարչապետի աշխատակազմից, սակայն վարչպետի մամուլի քարտուղար, Շիրակի նախկին մարզպես Նազելի Բաղդասարանը մեր զանգերն անպատասխան թողեց։ Հավանաբար կառավարությունում գործում է «շաբաթ-կիրակի չենք աշխատում» տրամաբանությունը, որքան էլ հարցը հրատապ նշանակություն ունենա, կամ չեն արձագանքում Ադրբեջանի պահանջին, «որ պատերազմ չհրահրվի»։



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին

Ձեզ գուցե հետաքրքրի