Ներքին 3 տարի առաջ - 12:09 08-07-2023

Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից ավտոմեքենա էին գողացել․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի ​ տեղեկություններով՝ հուլիսի 3-ին ավտոմեքենայի գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Ուկրաինայի քաղաքացի, 23-ամյա Վ. Լովանսկին եւ հայտնել, որ հունիսի 27-ին՝ ժամը 20:15-ից մինչեւ հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքի ԱՊՊԱ պայմանագրերի կնքման կետի մոտ կայանված իրեն պատկանող Chevrolet Camaro տարանցիկ համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը:

Գողության դեպքով ​ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները կարճ ժամանակում ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հսկայածավալ գրագետ եւ ճիշտ աշխատանքի արդյունքում պարզում են գողություն կատարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը եւ մեկնում նրա բնակության վայր, սակայն այդ տղամարդը այնտեղ չի լինում:

Տավուշի մարզի ոստիկանները օպերատիվ ճանապարհով ճշտում են նրա գտնվելու վայրը ու կատարում բացատրական աշխատանքներ: Սկզբից նա չի ընդունում, որ ինքը նման բան է արել, եւ որ դա իր ձեռագիրը չի, սակայն տեսնելով, որ ​ Տավուշի ոստիկանների տեղեկությունները հավաստի են, փաստերի ճնշման տակ հուլիսի 7-ին ներկայանում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին եւ հայտարարում, որ ավտոմեքենան հուլիսի 1-ին՝ կեսգիշերն անց, ինքն է տեղափոխել Գյումրի: Ժամեր անց արդեն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հերթապահ խումբը նշված ավտոմեքենան հայտնաբերում եւ քարշակի միջոցով տեղափոխում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կասկածյալը Շիրակի մարզի բնակիչ, 44-ամյա Արմեն Մ.-ն է, ով հայտնաբերված ավտոմեքենայի փաստով կազմված փաստաթղթերով ներկայացվում է Նոյեմբերյանի քննչական բաժին:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն