Արտաքին 3 տարի առաջ - 15:40 06-07-2023

Ափսոս, որ նա չի խոսել այդքան բեղմնավոր աշխատանքի արդյունքների մասին. Զախարովան քննադատել է Մակրոնին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրենք քիչ բաներով է հնարավ զարմացնել, սակայն երբեմն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին դա հաջողվում է, ինչպես դա տեղի ունեցավ հունիսի 28-ին Մարսելում, որտեղ նա հայտարարեց այն մասին, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարի Ալիևի վրա ավելի մեծ ճնշում է գործադրում, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը, և որ նա միակն է, որ ունի հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում, որ, գրեթե միայնակ պահում է այդ թեման համաշխարհային հանրության օրակարգում»։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի վերոհիշյալ հայտարարությունը։

Զախարովան շեշտել է՝ նման հայտարարություններից հետո զգացողություն է առաջանում, որ նախագահ Մակրոնի համեստությունը զիջում է միայն նրա տղամարդկությանը։

«Մենք, իհարկե, չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի ահա այսպիսի բնութագրերից այն մասին, թե ինչ պաթոսով է նա խոսում իր անձնական դերի, վաստակի մասին և՛ ղարաբաղյան կարգավորման, և՛ այլ հարցերում նույնպես։ Ափսոս, որ նա չի խոսել այդքան բեղմնավոր աշխատանքի արդյունքների մասին։ Գործընթացը կա, իսկ արդյունքը՝ ոչ։ Եվ, իմիջիայլոց, ոչ ոք երբեք չի տեսել այդ արդյունքները ոչ միայն ղարաբաղյան կարգավորանը Ֆրանսիայի միջնորդության, այլև շատ այլ գործերի հարցում, որոնք Մակրոնը քանիցս ձեռնարկել է»,- ասել է նա։

Ռուս պաշտոնյան հայտնել է, որ իրենք վաղուց արդեն պատրանքներ չունենք Լեռնային Ղարաբաղի դժվար խնդիրների լուծման գործում դրական ավանդ ներդնելու Ֆրանսիայի ունակության հարցում։

«Մենք վաղուց արդեն պատրանքներ չունենք Լեռնային Ղարաբաղի դժվար խնդիրների լուծման գործում դրական ավանդ ներդնելու Ֆրանսիայի ունակության հարցում, ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը սաբոտաժի ենթարկելը, իսկ ըստ էության՝ խափանելը, այդ թվում և Փարիզ ջանքերով 2022թվականին, անցած տարվա աշնանը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից բանաձեւի ընդունումը, որով դատապարտվում էր, ինչպես իրենք էին գրել, Ադրբեջանի ագրեսիան, և պահանջվում էր պատժամիջոցներ մտցնել երկրի և նրա պաշտոնատար անձանց դեմ, Փարիզի կողմից Հայաստանում Քաղաքացիական առաքելության ծավալումը՝ կասկածելի մանդատով եւ առանց հաշվի առնելու Ադրբեջանի կարծիքը։ Սրանք բոլորը ֆրանսիական օրակարգի վառ օրինակներն են այս տարածաշրջանային հակամարտությունում, որը պահանջում է իմացություն, պրոֆեսիոնալ գործողություններ»,- հայտարարել է նա։

Զախարովան կարծում է, որ այս բոլոր գործողությունները, ցուցադրական քայլերն ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ ՌԴ-ին կարգավորման գործընթացից դուրս մղելուն և սեփական քաղաքական, երբեմն էլ պարզապես նախընտրական նպատակների իրականացմանը։ Նրա խոսքով՝ դրանք ոչ միայն դրական արդյունք չեն ունեցել բանակցային գորընթացում, այլև, հակառակը, վարկաբեկել են Ֆրանսիայի դերը որպես միջնորդի հայ-ադրբեջանական հարաբերություններում։

«Բայց, հասկանում եք, ինքնափիառը դեռ ոչ ոք չի չեղարկել, ամեն մեկն ինքն է անում իր ընտրությունն այս իմաստով։ Գուցե դա միակն է, ինչը մնացել է նրանց»,- եզրափակել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին