Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 14:51 06-07-2023

Չեմ կարծում, որ ուզում էր ինքնասպան լինել․ քաղաքացին փորձում էր նետվել կամրջից

Երեկ Հաղթանակ կամրջից ինքնասպանության փորձ էր իրականացրել մի տղամարդ, բարեբախտաբար Mediahub-ի գլխավոր խմբագիր Լիա Խոջոյանին հաջողվել էր համոզել տղամարդուն հետ կանգնել այդ մտքից։

Oragir.News-ի հետ զրույցում Խոջոյանն ասաց, որ տղամարդուն կամրջի վրա հանդիպել է պատահաբար, աշխատանքի գնալիս. «Կամրջի մոտ տեսա, որ 2-3 ոստիկանական մեքենա էր կանգնած, հետո տեսա, որ արգելապատնեշից այն կողմ կանգնած մարդ կար՝ սպիտակ վերնաշապիկով։

Պտտվեցի, եկա, մեքենայով իրենց մեքենաների մոտ կանգնեցի, սկզբից ինձ չթողեցին առաջանալ, բայց լրագրողի բեյջը ցույց տվեցի, մոտեցա։ Ինքը երբ ինձ տեսավ բեյջը ձեռքիս, ասեց՝ շատ լավ է, թող լրագրողը գա, ես իմ պահանջները ներկայացնեմ»։

Խոսելով երիտասարդի ներկայացրած պահանջներից՝ գլխավոր խմբագիրն ասաց, որ քաղաքացին դժգոհել է, որ իրեն ոստիկանական բաժնում ծեծել են։ «Նա պնդում էր, որ իրեն նախորդ օրը Ոստիկանության Մաշտոցի բաժնում ծեծել են, սակայն նա որևէ կերպ չկարողացավ բացատրել, թե իրականում ինչու էին իրեն ծեծել։ Երբ ես հարցնում էի, թե որն էր պատճառը, պատասխանում էր, որ ինքը ուզեցել է ինքնասպան լինել, իրեն ուզել են սպանել»,- ասաց գլխավոր խմբագիրը։

Ինքնասպանության փորձ կատարող անձը չի թողել ոստիկաններին մոտենան իրեն, ոստիկաններին հետո միացել են նաև ԱԻՆ-ի աշխատակիցները։ «Ես երբ արդեն անջատել էի հեռախոսը և պատրաստվում էի գնալ, ոստիկանները խնդրեցին ինձ մնալ, քանի որ բացի ինձնից որևէ մեկի հետ կոնտակտի դուրս չէր գալիս, գուցե ինձ մոտ հաջողվեր իրեն համոզելը»,- ասաց Խոջոյանը և ավելացրեց, որ մնացել է մինչև վերջ և իրեն համոզելը ստացվել է։

Խմբագիրը առաջարկել է տղամարդուն իր հետ գնալ խմբագրություն և հարցազրույց տալ, բայց քանի որ տղամարդու ինքնազգացողությունը վատացած է եղել, նրան ուղեկցել է բուժկենտրոն։

Խոջոյանը նշեց, որ ինքը չի կարծում, որ այդ տղամարդը իրոք ուզել է ինքնասպան լինել, դեպքից հետո խմբագիրը տարբեր հրապարակումներ է տեսել համացանցում այն մասին, որ այդ մարդը նման ցանկություն նախկինում էլ է ունեցել։ «Ես չեմ կարծում, որ ինքը իսկապես ուզում էր և պատրաստ էր ինքնասպանություն գործել, ես այնպիսի տպավորություն ստացա, որ նա ավելի շատ ուզում էր իր ձայնը լսելի դարձնել, թեև չէր էլ կարողանում նորմալ բացատրել իր պահանջները»։

Խոջոյանը այստեղ այլ խնդիր է նկատում. «Քանի որ ինքը իրեն վատ էր զգում, մի փոքր գինովցած էր, ճոճվում էր։ Ես էլ, ոստիկաններն էլ վախենում էինք, որ ինքը պատահաբար կարող էր ընկնել, իրական խնդիրը դա էր, նա պահի տակ ձեռքերը բաց էր թողնում»։

Խոսելով հետագա զարգացումներից՝ Խոջոյանն ասաց, որ բուժկենտրոնից ոստիկանություն ահազանգ են ստացել, որ տվյալ անձը իրեն այնքան էլ հանգիստ չի պահել, աղմուկ է բարձրացրել, բայց ոստիկանները իրեն բերման չեն ենթարկել։

Լիա Խոջոյանը, խոսելով տղամարդու ընտանիքի մասին, ասաց, որ այդ տղամարդը ամուսնացած էր, երեք երեխա ուներ, որից մեկը այս պահին գտնվում է բանակում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը