Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 21:58 07-05-2022

Քաղաքացին սպառնում էր կամրջից նետվել․ ո՞րն էր պատճառը

«Ես ունեմ ոտնահարված իրավունքներ, որոնք երեսուն տարի է՝ չեմ կարողանում վերականգնել։ Քոչարյանի ձեռքի տակ ծեծ եմ կերել, Սարգսյանի ձեռքի տակ ծեծ եմ կերել, Նիկոլն էլ ինձ խաբեց,՝ 27 տարի քարշ տվեց իր հետևից»։ Այս մասին այսօր Oragir.news-ի հետ զրույցում ասաց Գոհար Չիֆլիկյանը։

Գոհարը չունի ապրելու տեղ, ապրուստի միակ միջոցը 40,000 դրամ թոշակն է, ուստի ցանկանում էր նետվել կամրջից՝ ասելով, որ այլ տարբերակ չունի։ Գոհարը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը ապօրինաբար, կեղծելով տան վրա գրանցված որդու անձնագրային տվյալները՝ 1992 թ․ իրենից խլել է Պարոնյան 1 հասցեում գտնվող երեքսենյականոց բնակարանը։ Տիկին Գոհարը 1992 թ․-ից պայքարում է իր իրավունքների վերականգման համար, բայց չի կարողանում արդարությունը վերականգնել։

«27տարի ինձ Նիկոլը խաբում էր՝ ասելով՝ գնա, նստի դատախազության առաջ, մարդ էր ուղարկում, նկարահանել էր տալիս։ Այն ժամանակ նա ընդդիմություն էր, ժողովուրդը գնում էր նրա հետևից՝ նրան հավատալով։ Երբ որ հեղափոխություն եղավ, նա տեղափոխվեց վարչապետի սենյակ, ես էլ չկարողացա նրա մոտ ընդունելության գնալ, դիմումներիս պատասխան չի տալիս, ուրիշն է պատասխանում՝ ասելով, որ իմ շրջանակների մեջ չէ հարցը, դիմեք դատարան»,- նշեց տիկին Գոհարը։

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք երբևէ դատարան դիմել է, կինը պատասխանեց. «1992 թ․-ից մինչև 2022 թ․ անընդհատ դատարան եմ դիմում»։

Տիկին Գոհարը ասում է, որ գործի շրջանակներում դիմել է նաև ներկայիս գլխավոր դատախազին, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին, բայց նրանք էլ չեն օգնել, տարբեր հիմնավորումներով գործին ընթացք չեն տվել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում