Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:06 05-07-2023

ՊՊԾ աշխատակիցները Փաշինյանի ներկայությամբ են Դավիթին գետնին տապալել․ փաստաբան

Կիրակի՝ հուլիսի 2-ին, մայրաքաղաքում զբոսանքի դուրս եկած Նիկոլ Փաշինյանին «դավաճան» և «վիժվածք» անվանած 21-ամյա Դավիթ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՔՕ 297-րդ հոդված 1-ին մասի հատկանիշով (խուլիգանություն)։ Լրատվամիջոցների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։

«Անգլիական այգում է Դավիթը հանդիպել Նիկոլ Փաշինյանին, ասել է՝ պատասխան ես տալու զոհված ընկերներիս ու մյուս հերոսների համար։ Անվանել է «դավաճան վիժվածք»։ Ինքը բավականին մոտ է եղել Փաշինյանին, անգամ հպվել է։ Մի քանի վայրկյան անց մոտեցել են ՊՊԾ քաղաքացիական հագուստով աշխատակիցները և Փաշինյանի ներկայությամբ գետնին տապալել Դավիթին։

Չգիտեմ՝ իր հրահանգով են մոտեցել, թե՝ ոչ, բայց նախքան դա Դավիթին ասել է՝ կարո՞ղ ենք խոսել: Դավիթն էլ ասել է՝ քեզ հետ խոսելու ոչինչ չունեմ»,- ասել է Պապիկյանը։

Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը «Դավաճան, վիժվածք» բառերը վիրավորանք է համարել, ինչը անհիմն է։ «Փաստական միակ հիմքը համարվում է ոստիկանի տված ցուցմունքը։ Մինչ այս պահը մեզ հայտնի չէ՝ Նիկոլ Փաշինյանը գործով տուժող ճանաչվել է, թե՝ ոչ։ Այդ բառերը լավագույն դեպքում կարող են որպես վիրավորանք բնութագրվել, բայց ոչ հայհոյանք։

Մեղադրանքն անլուրջ է և իրավաբանության հետ աղերս չունի։ Եթե ասում են՝ դավաճանը վիրավորանք է, ապա նշված անձն ասում էր՝ չեմ վիրավորվում, երբ ինձ դավաճան են ասում։ Սա ուղղակի անձին ճնշելու ձև է»,- եզրափակել է Արայիկ Պապիկյանը։

Նշենք, որ ձերբակալված Դավիթ Ավետիսյանն այսօր ազատ է արձակվել, խափանման միջոց է ընտրվել քաղաքից չբացակայելը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ