Ներքին 3 տարի առաջ - 10:25 04-07-2023

Ինչու է «ՀայաՔվեն» անցկացվում համայնքապետարաններում․ փաստաբան

Որոշել եմ ամեն օր պատասխանել «ՀայաՔվեի» վերաբերյալ տարբեր հարցերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«ՀԱՐՑ.
Ինչպե՞ս կարող է ոչ իշխանահաճո պրոցեսն անցնել իշխանությունների վերահսկողության տակ գտնվող թաղապետարաններում ու համայնքապետարաններում:

ՊԱՏԱՍԽԱՆ.
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի համաձայն քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագծի մասնակիցների ստորագրությունները հավաքվում են համայնքապետարաններում, խոշորացված համայնքներում վարչական ղեկավարի նստավայրերում (գյուղապետարաններ), վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում (թաղապետարաններ), մարզպետարաններում:

Ընդ որում` և´ Երևանի վարչական շրջաններում, և´ տարբեր համայնքներում խոչընդոտել ու օրենքով սահմանված կարգով չեն հատկացրել ստորագրման վայրեր ու միայն իրավական ճնշման արդյունքում է այս խնդիրը լուծվել, սակայն օրերի ուշացմամբ (այդպիսով իշխանությունները մանրախնդրորեն «ՀայաՔվեից» խլել են օրեր)»,- գրել է Հարությունյանը: