Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:24 03-07-2023

Հեռուստացույցի ընկնելուց գանգի վնասվածք ստացած երեխայի վիճակը լավ է, գիտակցությունը տեղն է

Երեկ Ճամբարակի առողջության կենտրոն էր տեղափոխվել երկու տարեկան երեխա, ում գլխին հեռուստացույց էր ընկել իր տակդիրով։

Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Մելքումյան Արմենակն Oragir.News-ին փոխանցեց, որ այս պահին երեխան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ «Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ երեխայի առողջական վիճակն այս պահին բավարար է։ Մենք երեխային անմիջապես տեղափոխել էինք Երևան։ Երեխան ունեցել է գլխի փակ տրավմա»։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից էլ Oragir.News-ին փոխանցեցին, որ այս պահին երեխան իրենց բաժանմունքում չի գտնվում, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում։ «Երեխայի վիճակն այս պահին լավ է, գիտակցությունը տեղն է, վիրահատվել է, ոսկրերի ներհրված կոտրվածքն ուղղվել է, կոտրվել էր գանգաթաղը»,- հայտնում են ԲԿ-ից։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ