Ներքին 3 տարի առաջ - 22:05 01-07-2023

Ոնց որ մոռացել եք՝ ում հետ գործ ունեք․ իշխանությունը չի մարսում պարտությունը

Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել անցած տարի Ալավերդիում տարած իրենց պարտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Քաղաքական և մարդկային ճղճիմությունը որպես հիմնական գործելաոճ ընտրելով՝ Լոռու մարզի ղեկավարությունը Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանին փորձում են ճնշել՝ տարատեսակ ստուգումներով և հրաժարական տալու հորդորներով՝ սպառնալով հակառակ դեպքում քրեական գործեր հարուցել։

Տղերք, ոնց որ մոռացել եք՝ ում հետ գործ ունեք։ Մեզ ձեզ հետ չխառնեք ու օրինականությունից շեղվելու փորձեր չանեք, հակառակ դեպքում, առաջիկայում իրավապահները հենց ձեզանով են զբաղվելու»,- գրել է Առաքելյանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ