Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:29 30-06-2023

Էդգար Ղազարյանի ծեծի կադրերը հրապարակելու և արգելափակվելու համար ՔԿ-ն դիմել է YouTube-ին

Նախորդ տարի հոկտեմբերի 18-ին քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու կադրերը հրապարակելու համար բազմաթիվ լրատվամիջոցների յութուբյան ալիքներ արգելափակվել են։

Ուշագրավ է, որ տեսանյութը հրապարակելուց ամիսներ են անցել, սակայն YouTube-ը նոր է արգելափակել լրատվամիջոցների ալիքները, այդ թվում՝ Oragir.News-ի յութուբյան ալիքը։

Տեսանյութն առաջինը հրապարակել էր Քննչական կոմիտեն, որտեղից էլ ԶԼՄ-ները վերցրել և տեղադրել էին իրենց յութուբյան ալիքներում։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նշված տեսանյութը հրապարակելու համար արգելափակվել է նաև ՔԿ-ի յութուբյան ալիքը։

«Խնդիրներ են առաջացել նաև ՔԿ-ի յութուբյան ալիքի հետ, դրանով պայմանավորված՝ կոմիտեից նամակ է ուղարկվել YouTube-ին խնդիրը կարգավորելու վերաբերյալ, բայց դեռևս արձագանք չենք ստացել։

Նկատի ունենալով, որ լրատվամիջոցների հետ կապված խնդիր է առաջացել մեր հրապարկման կապակցությամբ, այդ հանգամանքով է առավելապես պայմանավորված եղել օպերատիվ կարգով YouTube-ին դիմելու հանգամանքը»,- նշեց Գոռ Աբրահամյանը, ապա հավելեց, որ խնդրի վերաբերյալ մի քանի ԶԼՄ-ներից կապ են հաստատել ՔԿ-ի հետ, բայց ընդհանուր ծավալի մասին տեղեկություն չունեն։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով այս խնդրին, նշեց, որ սովորաբար YouTube-ը արգելափակում է բռնություն պարունակող տեսանյութերը։

«YouTube-ում կարող եք բազմաթիվ բռնության կադրերի հանդիպել, բայց դրանք արգելափակվում են, երբ բողոք է լինում կամ հենց ինքը՝ YouTube-ն է հայտնաբերում։

Այն, որ լրատվամիջոցները Քննչական կոմիտեից են վերցրել տեսանյութը և տեղադրել իրենց յութուբյան ալիքներում, դա ոչինչ չի նշանակում, լրատվամիջոցները ևս պետք է բողոքարկեն, որպեսզի ալիքի արգելափակումը վերացվի»,- ասաց Մարտիրոսյանը։

Ճշտող հարցին՝ հրապարակումից կես տարի անց տվյալ տեսանյութի համար արգելափակելն ավելի շատ բնորոշ է YouTube-ի կողմից բռնության կադրեր հայտնաբերելո՞ւն, թե՞ հնարավոր է, որ սա հերթական արշավն է լրատվամիջոցների դեմ և կոնկրետ ուղղորդված բողոք է եղել ԶԼՄ-ների դեմ, մեդիափորձագետը պատասխանեց․

«Դա փակ ինֆորմացիա է, հնարավոր չէ իմանալ։ Միայն մեկ դեպքում կարող էր բողոքը երևալ, երբ դուք տեղադրեիք ՔԿ-ի տեսանյութը և ՔԿ-ն բողոքեր, որ իր հեղինակային իրավունքն եք խախտել, այդ դեպքում դուք տեսնում եք, թե որ ալիքն է բողոքել։ Մնացած դեպքերում իմանալ, թե ինչ-որ մեկը բողոքել էր, թե YouTube-ն է գտել բռնության կադրեր, անհնար է իմանալ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ