Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:07 30-06-2023

Փակ գաղտնի քվեարկության դեպքում ՔՊ-ական որոշ պատգամավորներ դրական գնահատական են տալու «ՀայաՔվեին»

Նախօրեին հայտնի դարձավ, որ քաղաքացիներից մեկին արգելել են մասնակցել «ՀայաՔվեին», քանի որ կիսատաբատով է եղել։

Oragir.News-ի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանն ասաց, որ սահմանված էթիկայի կանոնները, որ վերաբերում են քաղաքացու իմիջին՝ վերաբերում է աշխատակիցներին, ոչ թե սովորական քաղաքացիներին։ «Երբ սովորական քաղաքացին հանրային վայր է մտնում կիսատաբատով, դա չի կարող անպատշաճ հագուստ համարվել, նա լողազգեստով չի մտել, այլ շորտով է եղել։

Եթե աղջիկը մտներ, կասեի՞ն՝ դուրս արի։ Կարծում եմ, ոչ։ Դա անպատշաճ վիճակ չէ։ Դա կարող է վերաբերվել հանրային ծառայողներին, նրանց հագուկապին։ Ենթադրաբար կամ չափից դուրս պեդանտություն է դրսևորվել, կամ արջի ծառայություն են մատուցել»։

Դիտարկմանը՝ եթե անգամ 50 հազար և ավելի ստորագրություն հավաքվի, անհրաժեշտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կողմ քվեարկի նախագծին, Սողոմոնյանն ասաց, որ մերժելու հավանականությունը միշտ կա։ «Ընդ որում՝ ավելի շատ մերժելու հնարավորություն ենք տեսնում, քան ընդունելու, եթե նրանց նկատմամբ չլինի ուղղորդված քաղաքական և բարոյական ճնշում։

Նախաձեռնությունը նաև ենթադրում է, որ որոշակի ժամանակ հետո իրենց ստորագրություններին տեր կանգնող քաղաքացիները պետք է մասնակցեն իշխանությունների վրա ճնշում բանեցնելու գործընթացին։

Մյուս կողմից էլ փաստ չէ, որ Ազգային ժողովում չեն լինի ՔՊ-ական պատգամավորներ, ովքեր կցանկանան, որ այդ նախագիծն ընդունվի։ Նրանց մեջ կան պատգամավորներ, ովքեր դեմ են Արցախն Ադրբեջանին հանձնելուն, բայց ինչ-ինչ պատճառներով վախենում են այդ մասին բարձրաձայնել։

Ես իմ մասնավոր կապերով ազդակներ ունեմ, որ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր դեմ են և կցանկանային, որ այդ նախագիծն անցներ, բայց առայժ նրանք զրկված են այդ մասին բարձրաձանելու հնարավորությունից։

Գործընթացը կարող է նաև հասցնել նրան, որ նաև ՔՊ-ական որոշ պատգամավորներ որոշակի պայմաններում պրոցեսի մեջ դրական դերակատարում ունենան։

Ես շատ հավանական եմ համարում, որ եթե որոշվի փակ, գաղտնի քվեարկություն լինի, հավանական եմ համարում, որ կգտնվեն ՔՊ-ական պատգամավորներ, որոնք դրական գնահատական կտան նախագծին, նրանք հիմա դա չեն անում, որովհետև վախենում են»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում