Ներքին 3 ամիս առաջ - 15:27 21-02-2026

Դատական խորհուրդը իրավասու չէ գնահատական տալու փաստաբանի գործունեությանը

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ հորդորում է փաստաբաններին «զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ պարունակող հրապարակումներից»:

«Տարակուսելի է, որ Բարձրագույն դատական խորհուրդը նման հայտարարությամբ է հանդես գալիս, որովհետև նման իրավասություն նա չունի։ Մենք չգիտենք, այս հայտարարությունն ինչպե՞ս է ծնվել, ի՞նչ ընթացակարգով։ Այն ոչ մի կերպ հիմնավորված չէ։ Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքական կուսակցություն չէ, որ հայտարարություններով գնահատական տա փաստաբանի գործունեությանը։ Նախ՝ նրանք իրավասություն չունեն թիրախավորելու որևէ փաստաբանի, որովհետև փաստաբանները իրենց կարծիքը արտահայտելու իրավունք ունեն, և այդ կարծիքը պաշտպանվում է օրենքով»,- Oragir.News-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով այդ հայտարարությունը, ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Փաստաբանը հավելում է, որ հայտարարությունը փաստաբաններին զսպելու և նրանց գործունեությունը սահմանափակելու փորձ է։ «Այն փաստաբաններին սպառնալիքի տակ դնելու կամ նրանց գործունեությունը սահմանափակելու միտում ունի։

Սա պարզ ապօրինություն է։ Եթե փաստաբանները կաշկանդվեն կամ վախենան բարձրաձայնել իրենց կարծիքը, մրցակցային դատավարության սկզբունքը վտանգվում է։ Առաջանում է իրավիճակ, երբ մեկ կողմը, օրինակ՝ հանրային մեղադրողը, կարող է մեղադրել, իսկ մյուս կողմը զրկված է պաշտպանվելու իրավունքից։ Սա նշանակում է, որ արդարադատություն չի իրականացվի»,- ընդգծեց փաստաբանը՝ մատնանշելով տեղեկատվական սահմանափակումների վտանգը։

«Լրագրողները հաճախ զրկվում են նույնիսկ դատարաններում նիստերը լուսաբանելու իրավունքից։ Սա ևս մտահոգիչ է, որովհետև տեղեկատվական թափանցիկությունը սահմանափակվում է»,- ասաց Փոստանջյանը։

Նրա կարծիքով՝ փաստաբանները պետք է հստակ և համախմբված արձագանքեն նման հայտարարություններին. «Եթե փաստաբանական համայնքը համախմբված չարձագանքի, սահմանափակումները խորանալու վտանգ կա։ Խոսքի ազատությունը, մրցակցային դատավարությունը և պաշտպանական ինստիտուտի անկախությունը փոխկապակցված են, և դրանցից յուրաքանչյուրը սահմանափակելը հարված է ամբողջ արդարադատության համակարգին»․- եզրափակեց Զարուհի Փոստանջյանը։

Հարկ է նշել, որ Oragir.News-ի նկատմամբ դատարանը նույնպես սխալ վճիռ է կայացրել, ինչի պատճառով լրատվամիջոցը խիստ դժգոհություն է հայտնել։ Սա փաստում է լրատվամիջոցի մտահոգությունը դատարանի և դատավորների որոշումների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան