Ներքին Տեսանյութ Հարցում 3 տարի առաջ - 18:16 28-06-2023

Ոչ մեկին էլ չենք հավատում․ քաղաքացիները՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

Երեկ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովին ներկայացրել էր զեկույց պատերազմի վերաբերյալ: Նիստն անցկացվում էր դռնբաց ռեժիմով:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեռ հունիսի 20-ին՝ նիստից առաջ, հայտարարել էին, որ չեն մասնակցելու վարչապետի մասնակցությամբ անցկացվող քննիչ հանձնաժողովի նիստին:

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ԱԺ քննիչ հանձնաժողովին հավատո՞ւմ են, կարո՞ղ են իրենք Նիկոլ Փաշինյանի դեմ քայլեր անել։

Քաղաքացիների մի մասն ասաց, որ հավատում են քննիչ հանձնաժողովին, և վստահում են Նիկոլ Փաշինյանին։ Մյուսներն էլ ասացին, որ ոչնչի չեն հավատում, քանի որ բոլորը խաբում են։

«Իմ կարծիքով՝ պետք է անեն, ոչ թե կարող են անել, այլև պետք է անեն, որ բացահայտվեն հանգամանքները։ Ես ինքնս պոլիտիկայով չեմ զբաղվում, բայց նա ինչ-որ տեղ նա մեղավոր է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ