Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:35 27-06-2023

Հնարավո՞ր չէ շինարարությունների ժամանակ վերահսկողություն իրականացնել, որպեսզի դեֆեկտները չլինեն

Քաղաքապետարանի նիստի ընթացքում Երևանի ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն ասաց, որ ահազանգեր ենք ստանում վատ կատարած շինաշխատանքների մասին, և հարց հնչեցրեց, թե հնարավոր չէ արդյոք շինարարությունների ժամանակ վերահսկողություն իրականացնել, որպեսզի էդ դեֆեկտները չլինեն։

Քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը պատասխանեց․ «Քաղշին կոմիտեի կողմից կա հրահանգ՝ վերահսկողություն իրականացնելու համար։

Կան որոշ բացթողումներ, որոնք ինչքան հնարավոր ա մեր կողմից, վերահսկվում ա։ Վերջին գործակարգավարականի ժամանակ Ավինյանի կողմից էլ է եղել հանձնարարական, որ վերանայենք տեխնիկական հսկողության մասը և այդ ուղղությամբ որակը լավացնենք»։

Հիշեցնենք, որ շինարար, ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել Հաղթանակի կամրջից՝ նշելով, որ ստուգողական այց են կատարել՝ ուսումնասիրելու քաղաքապետարանի կատարած աշխատնքը։ Վերջիններս տեսանյութում ցույց են տալիս քաղաքապետարանի կողմից կատարցած թերի և ոչ էսթետիկ աշխատանքը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ