Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 13:36 27-06-2023

Ալիևը, ի պատասխան Եվրախորհրդի բանաձևի, փոշի փչելու նման մի բան է արել

Ադրբեջանը ինչպես միշտ որպես թշնամի տոտալ շրջափակումը, փաստորեն, փոխարինեց մի այլ շրջափակմամբ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։

Խոսելով այն մասին, որ միջազգային Կարմիր խաչի ծառայությանը թույլատրվեց հիվանդներ տեղափոխել և դեղեր ներմուծել Արցախ՝ Բադասյանն ասաց. «Ալիևը հաստատ փոշի փչելու նման մի բան է արել։ Սկզբից որպես պատասխան Եվրախորհրդի ընդունած բանաձևի, որտեղ բոլոր կետերով հորդորում էր Ադրբեջնին՝ բացել միջանցքը, չխոչընդոտել երկկողմանի ազատ երթևեկությանը, բայց Ադրբեջանը բետոնե պատնեշներ տեղադրեց ճանապարհին՝ երևի ասելով, որ թքած ունի ընդունած բանաձևի վրա, ինչպես թքեց Հաագայի դատարանի որոշման վրա, սակայն երևի ինչ-ինչ մտորելով, բացեց՝ պայմանով, որ միայն ծանր հիվանդներին տեղափոխեն ու դեղեր բերեն Արցախ»,- նկատեց Բադասյանը։

Խոսելով Արցախի խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքերի պակասից՝ Բադասյանը շեշտեց, որ այս պահին Արցախում շատ սննդատեսակներ չկան։ «Բայց նման էքստրեմալ պայմաններին համապատասխան՝ բավարար է, կարևոր է՝ խուճապ չկա»։

Բադասյանը նշեց, որ օր-օրի ավելանում է հասարակության կողմից ատելությունը Ադրբեջանի նկատմամբ։ «Արբեջանցիները նույնպես ատում են հայերիս, բայց նրանք դա անում են կուրորեն, պետական քարոզչական մեքենայի միջոցով, երբ ծնված մանուկին արդեն իսկ սկսած մանկապարտեզից, դպրոցից և ամենուր կաթացնում են թույնը հայերի հանդեպ, սակայն հայկական իշխանությունները, սկսած դեռ 1988-ից որևէ քայլ չեն արել ատելություն սերմանելու ազերիկների հանդեպ։

Ատելությունն իրենց հանդեպ Ադրբեջանն ու ադրբեջանցիները հատուկ վաստակել են օբյեկտիվ ու իրական՝ իրենց վարվեցողությամբ, իրենց չտեսնված, չպատկերացված, անկանխատեսելի, անմարդկային ու հատուկ խոշտանգային դաժանությամբ օժտված մեթոդներով, գործողություններով և այլն։

Նրանք կարծես հատուկ տաղանդ ունեն այս հարցում. Ալիևի գլխավորությամբ Ադրբեջանի արած գործողությունները ոչ թե կոտրում, խեղճացնում են արցախցիներին, ինչի համար կարծես թե իրենք անում են, այլ օր-օրի ավելացնում են ատելությունն իրենց հանդեպ, ատելություն, ոչ միայն արցախցիների կողմից, այլ առաջին հերթին համայն հսյության կողմից, հետո հայ ազգի բարեկամների ու համակիրների և արդեն չեզոքների, արդար դատող անտարբերների կողմից։

Այսպես շարունակվել չի կարող, վերջապես կգա մի օր, որ արդեն այս ամենը համբերել այլևս հնարավոր չի լինի ու պոռթկում կլինի. նախ արցախցիները, արցախցիներից հետ չի մնա ողջ աշխարհասփյուռ հայությունը, շոշափելի կաջակցեն հայ ազգի բարեկամները, կողջունեն չեզոքները, չեն խանգարի արդար դատող անտարբերները»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին