Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:54 16-07-2021

Եվրախորհրդի նախագահը ժամանել է Հայաստան

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակը՝ այցի շրջանակներում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:

Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: