Ներքին 5 տարի առաջ - 19:07 17-07-2021

Հայկ Մարությանը Եվրախորհրդի նախագահի հետ շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենում

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ միասին շրջայց կատարեցինք Երևանի մետրոպոլիտենում: Այս մասին Երևանի քաղաքապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում․

«Եվրամիությունը Երևան համայնքի կարևորագույն գործընկերներից է։ Մասնավորապես, ԵՄ դրամաշնորհների ու եվրոպական ֆինանսական կառույցների վարկերի միջոցով արդեն տասնամյակ ի վեր արդիականացվում է Երևանի մետրոպոլիտենը՝ թարմացվում են վագոնները, շարժասանդուղքները, անվտանգության համակարգերը և այլն:

Մեր համագործակցությունը բազմաշերտ է և շարունակական:

Նախագահ Միշելին իմ խորին գոհունակությունն արտահայտեցի Եվրոպայի Միության կողմից Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո արժողությամբ զարգացման ծրագրում Երևանի կանաչ զարգացմանը առանձին կետով անդրադառնալու փաստի կապակցությամբ:

Սրանով Երևանը հնարավորություն կունենա ավելի զարգացնել մեր նախաձեռնած՝ թափոնների տեսակավորման և վերամշակման գործընթացը, ինչպես նաև նոր թափ հաղորդել էներգիայի արդյունավետ օգտագործման, «խելացի քաղաք»-ի հայեցակարգի, «կանաչ» տրանսպորտի զարգացման և շատ այլ ծրագրերին»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին