Ներքին Տեսանյութ Հարցում 3 տարի առաջ - 23:13 26-06-2023

Գործադուլ անելով ոչնչի չեն հասնի․ քաղաքացիները՝ փաստաբանների ակցիայի մասին

Փաստաբաններն այսօր իրականացնում էին մեկօրյա գործադուլ՝ հրաժարվելով պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Նրանք բողոքում են փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության, ինչպես նաև այդ փաստով հարուցված քրեական վարույթներում դրսևորվող անգործության դեմ։

Նշենք, որ վերջին օրերին փաստաբանները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում։ Պատճառը հունիսի 7-ին ոստիկանների կողմից բռնությունն էր և փաստաբան Կարեն Ալավերդյանի ձերբակալումը ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։ Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել Փաստաբանների պալատի երկու անդամի։

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ըստ իրենց՝ գործադուլ անելով փաստաբանները կհասնե՞ն ինչ-որ արդյունքի։

Նրանցից ոմանք վստահ էին, որ գործադուլի միջոցով ոչնչի հասնել փաստաբանները չեն կարող, մի մասն էլ հակառակ կարծիքին էին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ