copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 16:48 26-06-2023

Դուք ուղղակի չեք լսել, թե ինչ էր տեղի ունենում ընդմիջման ժամանակ․ ես ամաչում եմ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ի նշան բողոքի, չի մասնակցի այսօրվա նիստին, իսկ մյուս օրերի մասով դեռ որոշում կկայացնենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Դուք բոլորդ տեսաք, թե ինչ պայմաններում են ընթանում ԱԺ-ում նիստերը, սա ուղղակի խայտռակություն է: Ամեն անգամ մի առիթ փնտրել և ԱԺ նիստերը վերածել փողոցային խուլիգանական գործընթացի, ես օրինակ, շատ անհարմար եմ զգում այս դահլիճ մտնել: Ամեն անգամ մտնում ես ու չգիտես՝ քեզ ինչ է սպասվում: Ամեն անգամ ես ամաչում եմ, որ մարդիկ ստիպված են լսել փողոցային բառապաշարի կիրառում ԱԺ պատգամավորների կողմից:

Դուք ուղղակի չեք լսել, թե ինչ էր տեղի ունենում, երբ ընդմիջում էր հայտարարվում: Անթաքույց իշխանության պատգամավորները սպառնալիքներ, վիրավորանքներ էին հասցնում ընդդիմության հասցեին:

«Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօրվա նիստերին չի մասնակցի ի նշան բողոքի, որ մենք չենք կարող հանդուրժել այսպիսի իրավիճակը: Ուզում եմ նկատել, որ այս լարվածությունը, ըստ էության, Աժ նախագահից սկսվեց, ինքը սկսեց վիրավորել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, հետո ի նշան բողոքի դուրս եկավ նիստերի դահլիճից, ինչից ոգևորված ՔՊ–ականները սկսեցին փողոցային լեքսիկոնը գործի դնել: Սա անհարիր է խորհրդարանին, խորհրդարանի պատգամավորին։ Մենք լուրջ մտածելու խնդիր ունենք, թե ում հետ գործ ունենք»,- ասաց Թովմասյանը։

«Մենք երկար ժամանակ բոյկոտում էինք խորհրդարանի աշխատանքները, և օրումեջ իշխանական պատգամավորները խնդրում էին գալ նիստերի դահլիճ։ Հիմա գալիս ենք ու սկսում են մարդկանց վիրավորել։ Սա աշխատանքի մթնոլորտ չէ, մեր երկիրը առանց այդ էլ ունի լրջագույն խնդիրներ, սա երկար շարունակվել չի կարող»,- նշեց նա։

Թովմասյանը նշեց, որ չի կարելի ընդդիմադիրների կողմից Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին չմասնակցելը դարձնել քաղաքական թիվ մեկ խնդիր այն դեպքում, երբ Արցախը հումանիտար ճգնաժամում է գտնվում, սահմանին կան լրջագույն խնդիրներ։

Լրագրողի դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները վրդովված են, որ ընդդիմությունն այսօր ԱԺ նիստին 15 րոպե ուշ եկավ, որպեսզի ներկա չլինի ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը հարգելու արարողությանը, Թագուհի Թովմասյանը ասաց. «Ժողովուրդ, դա՞ է մեր երկրի պրոբլեմը, եթե ես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եմ, բոլոր թաղումներին պետք է մասնակցե՞մ: Սա ի՞նչ հարց է: Այո, նիստերի դահլիճ 15 րոպե ուշացած եմ եկել: Ես փոքր բալիկներ ունեմ, երբեմն ուշ եմ գալիս նիստի: Այդպես եղավ նաև այսօր:

Ես գնում եմ, սովորաբար, մարկանց հուղարկավորություններին և հոգեհանգստի արարողություններին, որոնց ճանաչում եմ, մտերիմ եմ կամ ընտանիքի անդամների հետ ունեմ մտերիմ հարաբերություններ։ Ես երբեք Վիգեն Խաչատրյանի հետ չեմ ունեցել մտերիմ հարաբերություններ, և դա իմ անձնական որոշումն էր` մասնակցել, թե ոչ։ Կան ՔՊ-ականներ, որոնց հետ, եթե Աստված մի արասցե, մի բան պատահի, երկու առիթին էլ կգնամ` և՛ հուղարկավորությանը, և՛ հոգեհանգստին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով Կարմիր խաչի միջնորդությանը՝ Թովմասյանն ասաց, որ մենակ Կարմիր խաչի միջոցով հիվանդներին տեղափոխելը բացարձակ հարցի լուծում չէ, որովհետև Կարմիր խաչը տանում է միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդկանց, բայց այնտեղ ունենք լրջագույն խնդիրներ քրոնիկ հիվանդություն ունեցողների, սրտանոթային հիվանդություններ ունեցողների:

«Մարդիկ Արցախում ունեն մանկական կերի խնդիր, տակդիրի խնդիր: Այսինքն ունենք հումանիտար լրջագույն ճգնաժամ, իսկ իշխանությունը զբաղված է նրանով, որ առավոտից սաղավարտներով զինված եկել է ընդդիմությանը քննադատելու անհեթեթ պատճառաբանությամբ:

Մենք ունենք լրջագույն խնդիրներ եւ ՀՀ սահմանին, եւ միջազգային հանրության հետ աշխատանքում, որ ահազանգենք, թե ինչ է կատարվում մեր երկրի շուրջ: Հայաստանի սուվերեն տարածքը վտանգված է ամեն օր, 24 ժամ: Մենք կարծես հարմարվել ենք Արցախի շրջափակմանը: Նույնիսկ եթե Կարմիր խաչի՝ հիվանդներին տեղափոխելը վերականգնվել է, ես դա համարում եմ մեղմ ասած, ոչ բավարար: Դա նշանակում է 1-2 մարդ փրկել, բայց 120 հազար մարդու կյանք այսօր վտանգված է»,-ասաց նա:

Թովմասյանի խոսքով՝ ի տարբերություն աշխարհի այլ երկրների, ՌԴ-ն այն երկիրն է, որը երաշխավորել է նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը եւ ՌԴ նախագահը ստորագրել է այն. «Իսկ հայտարարության մեջ գրված է, որ պետք է Լաչինի միջանցքը գործի անխափոն, երկկողմանի եւ դրա երաշխավորը ՌԴ-ն է: Այսինքն միայն կոչ անելը, այս դեպքում, խիստ անբավարար է, պետք են կոնկրետ գործիքակազմերի կիրառում, խաղաղապահները պետք է ուժով բացեն այդ ճանապարհը, եւ դա պետք է անեին առաջին օրվանից, ոչ թե թողնեին, որ ադրբեջանցիները էնտեղ սկաներ են դրել, սարքեր են դրել եւ այլն: Ռուս խաղաղապահները պարտավոր են դա անել»:

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
18:50 Անգեղակոթում պայթյունից վիրավորված 14-ամյա տղայի վերջույթները վիրահատել են. մանրամասներ
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով
12:00 Փոքրիկ մանրամասներ՝ մեծ դավաճանությունը կոծկելու համար
09:00 Ինչպես են պասիվ հակառուսականությունը ծառայեցնում ՀՀ-ում ռուսական ազդեցության պահպանմանը