Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:30 24-06-2023

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցու 11Ա հասցեի մոտ կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 01։30-ի սահմաններում Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորն իր մասին տեղեկություններ չի հայտնել։

Ու մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 44-ամյա Հարություն Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Փարպեցու 11Ա հասցեի մոտից տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո։ Վնասվածքը նա ստացել էր ոտքի հատվածում։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները սահմանազատել են տարածքը, զննությամբ հայտնաբերվել է 1 հատ 12 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներով պարզել են դեպքի հանգամանքները, և Հարություն Հ․-ի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանության կասկածանքով հայտնաբերել են Երևանի բնակիչ 33-ամյա Արթուր Թ․-ին, ում հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նա ներկայացել է Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե նրանցից ով է կրակոցի հեղինակը, ինչպես նաև ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ
07:48 Բոլսոնարոն հաղթում է դա Սիլվային Բրազիլիայի ընտրությունների առաջին փուլում