Արցախում քննարկվել են գյուղմթերքի համակարգված ու կենտրոնացված մթերման հարցերը
copy image url

Արցախում քննարկվել են գյուղմթերքի համակարգված ու կենտրոնացված մթերման հարցերը

Ներքին 1 տարի առաջ - 21:58 21-06-2023
Այսօր Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի և պետական լիազոր մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են գյուղացիական համայնքների բնակիչների կողմից արտադրվող գյուղմթերքի համակարգված ու կենտրոնացված մթերման ու դրանք քաղաքացիներին իրացնելու հետ կապված հարցերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Գործընթացի կազմակերպմանն ու պլանավորմանն ուղղված աշխատանքներն ավարտելուց հետո ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում մեր գյուղերում արտադրված միրգն ու բանջարեղենը կենտրոնացված կարգով գնվելու և իրացվելու են շրջկենտրոններում ու Ստեփանակերտ քաղաքում:

Գործընթացի մանրամասների մասին գյուղացիական համայնքների բնակիչները կարող են տեղեկություն ստանալ համայնքների ղեկավարներից»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված