Ներքին Խոսք 3 տարի առաջ - 18:10 21-06-2023

Մեկ ամսվա ընթացքում կարող է նոր ագրեսիա տեղի ունենալ

Պետք է հասնել հանրային համերաշխության՝ հանուն հայկական երկու պետությունների պահպանման և զարգացման, այլապես մեկ ամսվա ընթացքում կարող է նոր ագրեսիա տեղի ունենալ, որը կներկայացվի այն գաղափարի սոուսի ներքո, որ այլ ընտրություն՝ առաջարկն ընդունելուց բացի, չի մնում։ Այս մասին հունիսի 21-ին քննարկման ժամանակ ասաց Նիդեռլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Նա նշել է, որ դա կարող է տեղի ունենալ մինչև հուլիսի 21-ը, երբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որոնք գալու են վերջնական համաձայնության այն բանի շուրջ, ինչ քննարկել են մինչ այդ։

Աղաջանյանն ավելացրել է, որ եկել է մի այնպիսի փուլ, որը ենթադրում է հենց հասարակության ակտիվությունը։ Հենց դրանով է նախկին դեսպանը բացատրել «Մայր Հայաստան» շարժման ստեղծման նշանակությունը։ «Սա ոչ կուսակցական, բայց քաղաքական շարժում է՝ ուղղված այն բոլոր կազմակերպությունների և անձանց միավորմանը, որոնք տեսնում են հանապազօր խնդիրների լուծումները։ Առանց իշխանափոխության այդ լուծումներին հասնելն անհնար է։ Դրանից հետո պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը պետք է կազմակերպի ընտրություններ մեկ տարվա ընթացքում»,- ասաց նա։

Ընդդիմադիր գործիչը վստահություն է հայտնել, որ եթե չլինեին 2020-2021թթ. Հայրենիքի փրկության շարժումը և դրան հաջորդած գործընթացները, ապա տարածքների, այդ թվում անկլավների հանձնումը տեղի կունենար էլ ավելի արագ, ինչպես նաև այլ գործողություններ, որոնք կհանգեցնեին աղետի։

«Շարժումը կանգնեցրեց այդ գործընթացները և հնարավորություն տվեց ժամանակ շահել։ Հենց որ շարժումը դադար վերցրեց ընտրությունների պատճառով, շատ արագ սկսվեց դիրքերի հանձնման գործընթացը։ Հենց որ ինչ-որ շարժում ակտիվություն է ցուցաբերում, կանգնեցվում է տարածքների հանձնման գործընթացը։ Նախկին շարժումները մեծ մասամբ կուսակցական բնույթ էին կրում, դա հանգեցրեց այն կուսակցությունների վարկաբեկման, որոնք այնտեղ ներկայացված էին»,- նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ փորձել է ղարաբաղյան հակամարտության խնդիրը տեղավորել ազգային փոքրամասնությունների մասին դրույթի շրջանակում։

«Երբեք ղարաբաղյան հակամարտությունն այդպիսի անկյունով չի դիտարկվել։ Խնդիրը միշտ դիտարկվել է որպես առանձին քաղաքական միավորի փորձ ինքնորոշման միջոցով հասնելու ճանաչման Ադրբեջանից առանձին։ Միջազգային ընկերացությունը հանձին Արևմուտքի որպես գլխավոր դատավոր ներկայացնելու փորձը, որի որոշումը քննարկման ենթակա չէ, նույնպես վտանգավոր է։ Խեղաթյուրելով բանակցային գործընթացի մանրամասները՝ Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը ներշնչել Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրման գաղափարը, որը կհանգեցնի էթնիկ զտման»,- ամփոփեց նախկին դեսպանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել