copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 12:30 21-06-2023

Դոմոդեդովո օդանավակայանի տարածքում ԱԹՍ է խոցվել. լրատվամիջոցներ

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Telegram 112 տելեգրամյան ալիքում։

«112-ի տվյալներով՝ առավոտյան մեկ այլ անօդաչու թռչող սարք է խոցվել, նախնական տվյալներով՝ Դոմոդեդովոյի տարածքում»,- ասվում է հրապարակման մեջ։

Հաղորդվում է, որ ներկայումս օդանավակայանի տարածքը շրջափակված է, և տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները։

Միջադեպի մասին ռուսական կողմը դեռևս պաշտոնական տեղեկություն չի տրամադրել։ Ռուսական լրատվամիջոցները թեմայի վերաբերյալ հարցում են ուղարկել Ռուսաստանի պաշտպանական գերատեսչություն, սակայն դեռևս ՌԴ ՊՆ-ն չի պատասխանել հարցմանը։


Ամենից շատ դիտված