Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:41 20-06-2023

Թութունի համար ջուր կա, բանջարեղենի համար՝ ոչ․ Վեդիի բնակիչ

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի բնակիչների երեկվա բողոքի ակցիան արդյունք է տվել, 2 ամիս սպասելուց հետո գյուղացիներին ոռոգման ջրով են ապահովել։

«Հետաքրքիրն այն է, որ ջուրը միշտ էլ եղել է, բայց չէին տրամադրում, հենց բողոքի ակցիա արեցինք, լրագրող եկավ, շատ արագ կազմակերպեցին։ Հիմա ջուրը տրամադրել են, բայց շատ քիչ քանակությամբ է գալիս։ Մի քանի օր պետք է, որ մի այգետերն իր ամբողջ հողը ջրի։

Ասեմ ավելին՝ իրենք հիմնականում առավելությունը տվել են բիզնեսով զբաղվողներին, օրինակ՝ թութուն աճեցնողներին։ Նրանց դաշտերի համար միշտ ջուր կա, իսկ շարքային գյուղացին չի կարողանում իր բանջարբոստանային կուլտուրաները մշակի։

Թութունն ավելի կարևոր են համարում, քան բանջարաբոստանային կուլտուրաները, թութունի համար ջուր կա, իսկ բանջարեղենի համար՝ ոչ․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վեդի խոշորացված համայնքի բնակիչներից մեկը։

Ոռոգման ջուրը նորից անջատելու դեպքում Վեդիի բնակիչները խոստանում են ավելի կտրուկ քայլերի գնալ․ «Եթե մի անգամ էլ ջուրը կտրեցիրն, էլ ոչ համայնքապետին կհանդիպենք, ոչ էլ մարզպետին, ճանապարհ կփակենք, նախարար Վահան Քերոբյանին ու Փաշինյանին կպահանջենք, եթե իրենք էլ չգան, ապա բողոքի ակցիան կտեղափոխվի Կառավարության շենքի մոտ»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ