Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 10:44 20-06-2023

ՌԴ բազմաթիրախային կործանիչները՝ հայկական երկնքում

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի օպերատիվ–մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները Հայաստանում ուսումնամարզական թռիչքների ընթացքում ուսումնական խնդիրներ են կատարել։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օդաչուները թռիչքներն իրականացրել են տրված երթուղով լեռնային կիրճերի շրջանում տարբեր խնդիրների կատարմամբ, այդ թվում` զույգերով և շղթաներով տարբեր բարձրությունների վրա, գիշերային և ցերեկային ժամերին մարտական մեքենաների մանևրումների հետ կապված։

«Էրեբունի» ավիաբազայի ուսումնամարզական թռիչքներում ներգրավվել են Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 120 զինծառայող, շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ։

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ ՀՌՕ ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մարզումների կմասնակցեն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում։

Իրավիճակն առավելագույնս մարտականին մոտեցնելու համար ՀՌՕ զինծառայողները հատուկ խոչընդոտներ կհաղթահարեն ծխագլանիկների և պայթուցիկ փաթեթների կիրառմամբ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել