Ներքին Հարցում Տեսանյութ 3 տարի առաջ - 22:06 19-06-2023

Քաղաքապետարանը թալանով է զբաղված․ հարցում

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ինչպես են գնահատում Երեւանի քաղաքապետարանի գործունեությունը, քաղաքում ինչ լավ, դրական փոփոխություններ կառանձնացնեն։

Հարցված քաղաքացիներից մի քանիսն իրենց դժգոհությունը հայտնեցին՝ ասելով՝ քաղաքապետարանը թալանով է զբաղվում և չի հետևում բարձրահարկ շենքերի նկուղներին, որոնք սարսափելի վիճակում են։ Մարդկանց մի մասն էլ քաղաքապետարանի գործունեությունը գնահատեց բավարար՝ նշելով, որ հիմա փողոցներն ավելի մաքուր են, աղբահանությունը ժամանակին է արվում, խնդիրը միայն տրանսպորտն է, որի պատճառով փողոցները խցանված են։

«Դրական փոփոխություններ շատ կան, օրինակ՝ աղբահանությունը, տրանսպորտը նոր մեքենաները»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Կենտրոնում մի կին իր բողոքն արտահայտեց՝ ասելով, որ իրենց շենքի նկուղում շատ վտանգավոր վիճակ է․ «Աշխարհաքաղաքական այս վիճակում, կարծում եմ, պետք է բոլոր շենքերն ապաստարաններ ունենան։ Մեր շենքի բնակիչները շուտով այդ հարցը կբարձրաձայնեն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ