Ներքին 3 տարի առաջ - 21:09 19-06-2023

Մեր մեռելները հեռու հեռու-հեռու անապատի մեջ են և մեզնից ծաղիկ չեն սպասում, այլ ոճրապարտ գանգերի արյունը

«Նեմեսիսի» առաջին գործողությունն իրականացվեց 1920 թ․ հենց այս օրը։

Հունիսի 19-ին Թիֆլիսում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և խորհրդարանի խոսնակի օգնական Հասան Բեկ Ագաևին՝ Շուշիի և Բաքվի հայերի ջարդերի հիմնական կազմակերպչին։

Վրեժխնդրության ու պատմական արդարության վերահաստատման մեկնարկը տրված էր․․․

«Մեր մեռելները հեռու հեռու-հեռու անապատի մեջ են և մեզնից ծաղիկ չեն սպասում, այլ ոճրապարտ գանգերի արյունը»,- այսպիսին էր հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Արամ Երկանյանի հավատամքը։

Դեռ պատանեկան տարիներից վրեժխնդրության արյունը եռում էր Արամի երակներում։ 1911 թվականին պատանին ձեռքն է վերցնում Վենետիկի Մխիթարյանների հրատարակած պատկերազարդ գիրքը՝ 1894-1896 թվականների և 1909 թվականի Ադանայի հայկական ջարդերի մասին։ Դիտելով ջարդերի սահմռկեցուցիչ պատկերները՝ նա երդվում է, որ կդառնա վրիժառու, և պահում է իր երդումը։

Արամ Երկանյանը «Նեմեսիս» գործողության ամենակտիվ մասնակիցն է։ Նա ամենից շատ գործողություններն է իրականացրել՝ հաճախ հանդես գալով կուսակից ընկերների հետ, իսկ երբեմն միայնակ։ Նրա ձեռքով են իրականացվել նաև Մուսավաթ կուսակցության անդամ Ղասիմբեկովու սպանությունը։ Արշավիր Շիրակյանի հետ կազմակերպել են Տրապիզոնի վիլայեթի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիի սպանությունը, որը հրամայել էր Տրապիզոնում 15․000 հայ երեխաների ծովում խեղդել, ապա «Թեշքիլաթ մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրի սպանությունը։

Թիֆլիսից Բեռլին, աշխարհի ցանկացած անկյուն հասանելի էր հայ վրիժառուի համար, միայն թե նվիրյալն իրագործեր իր՝ դեռ պատանեկան տարիներին տված խոստում-երդումը։

Հատկանշական է, որ «Նեմեսիսը» երբեք էլ չվերածվեց ահաբեկչական կազմակերպության, և նրա անդամներն էլ մնացին մարդկային իրենց բարձունքում։ Նրանցից որևէ մեկի ձեռքով երբևէ անմեղ արյուն չի հեղվել։ Հայտնի է, որ Բեռլինում հերթական գործողության ժամանակ Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը իրենց թիրախների՝ Բեհաեդդին Շաքիին և Ջեմալ Ազմիի հետ հայտնաբերում են նաև Թալեաթի կնոջը։ Վրիժառուները ամեն ինչ անում են, որ չվնասեն կնոջը, քանի որ նրա անունը վրիժառուների ցուցակում չկար։ Փաստ է, որ այդ արարքով նրանք հենց իրենց են վտանգում։ Նրանց հետ չի պահում անգամ այն փաստը, որ Թալեաթի կինը վկա է դառնում, անգամ այդ միջոցին Շիրակյանին բռնած կնոջ վրա Երկանյանը ատրճանակ է պահում, սակայն հավատարիմ մնալով իր բարձր արժեքներին՝ դարձյալ չի կրակում։

Կյանքի վերջին տարիները խիզախ հայորդին անցկացրել է Ռումինիայում, ապա Արգենտինայում։ Ցավոք, նրան ապրելու կարճ կյանք էր տրված․ միգուցե որովհետև արդեն իրագործել էր իր առաքելությունն այս երկրային կյանքում։




Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը