Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:39 19-06-2023

Ադրբեջանի կազմում մնալը մեզ համար Եղեռնին հավասար բան է լինելու. Արցախի բնակիչ

Այս պահին բնակչության մեջ լարվածություն կա, բլոկադայի մեջ ենք, հիմա մեր ճակատագիրը անհասկանալի վիճակում է, մենք չենք կարողանում մեր ապագան կերտենք, քանի որ չգիտենք, թե մեր վերջը ինչ է լինելու։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Արցախի բնակիչ Զարինե Թարանյանը։

Մեր զրուցակիցը շեշտեց, որ խանութներում սննդի հետ կապված խնդիրներն են նորից գլուխ բարձրացրել։ «Մարդիկ այս պահին խանութում ինչ կա-չկա վերցում են, չեն նայում գումար կա-չկա, խանութներում ինչ կա՝ դատարկել են»։

Թարանյանը նշեց նաև, որ խանութներում արդեն իսկ կա որոշ ապրանքների պակաս. «Այս պահին շաքարավազ չկա խանութներում ընդհանրապես, կենցաղային ինչ-որ ապրանքատեսակներ՝ լվածքի փոշի և նմանատիպ ապրանքներ չկան»։

Խոսելով իրենց հույսերից, այս իրավիճակների ելքից՝ մեր զրուցակիցն ասաց. «Հանգուցալուծումը չեմ կարող ասել, դա մեր որոշելունը չէ, դա մեր ղեկավարության որոշելունն է։ Եթե մնանք Ադրբեջանի կազմում, դա մեզ համար Եղեռնին հավասար է լինելու։ Ես չեմ մտածում, որ Ադրբեջանը կհանդուրժի Արցախի հայ բնակչության ներկայությունը, և ոչ միայն ես։ Մենք դեռ գոյատևում ենք, դեռ փորձում ենք գոյատևել»։

Մեր զրուցակիցը հավելեց, որ այս պահին Արցախում բոլորը վերլուծություն են անում, փորձում ստեղծված իրավիճակից լուծման ելքեր գտնել. «Ներկա պահին երեխաներից սկսած և տաքսու վարորդներով վերջացրած՝ բոլորը դարձել են քաղաքագետներ, դա են քննարկում, տեսնենք՝ վերջը ինչ կլինի։ Մենք նման իրավիճակ էլի ենք տեսել, հույս ուենք, որ ամեն բան լավ կլինի, ՀՀ-ն ձեռք չի քաշի Արցախից լրիվությամբ, ինքը պետք է հասկանա, որ Արցախը իր համար մի պատ էր և ինքը չպետք է այդ պատը հանձնի»,- ասաց Թարանյանը և ավելացրեց, որ ինքը կարծում է, որ որքան պետությունը տարածք ունի, հզոր է, այնքան կայուն է։

«Ես չեմ մտածում, որ վարչապետը կհրաժարվի Արցախից, թեև արդեն ասել է, բայց չեմ կարծում, որ վերջնականապես այդ քայլին կգնա»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս