Ներքին 3 տարի առաջ - 11:07 17-06-2023

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ Վայոց ձորի մարզում

Վայոց ձորի մարզում անցկացվել է «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը և իրականացումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարում էր մարզպետ Ա․ Գրիգորյանը, իսկ շտաբի պետն էր Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ․ Սարգսյանը։

Ուսումնավարժությանը ներգրավված էին նաև Վայոց ձորի մարզպետարանի ԱԻ հանձնաժողովը, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունը, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Վայոց ձորի մասնաճյուղը, Հայկական Կարմիր Խաչ ընկերության Վայոց ձորի մարզային մասնաճյուղը, Վայք համայնքի Արտավան և Սարավան բնակավայրերի վարչական ղեկավարները:

Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման և կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության կազմակերպման ուղղությամբ, բարելավել արձագանքող ուժերի գործնական հմտությունները՝ խոշոր անտառային հրդեհների դեպքում, կանխարգելիչ, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացման գործում, ինչպես նաև ստուգել բնակչության պաշտպանության պլանի և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհներին արձագանքման պլանների իրատեսությունը՝ թերությունները հայտնաբերելու և դրանք հետագայում շտկելու նպատակով։

Վայոց ձորի մարզպետարանում մասնակիցները ըստ ուղղությունների ներկայացրեցին ստեղծված իրավիճակը, հանդես եկան առաջարկություններով և զեկույցներով:

Ուսումնավարժության գործնական մասն անցկացվեց Արտավան բնակավայրի անտառամերձ հատվածում, որի ավարտից հետո ամփոփվեցին կատարված աշխատանքները, նշվեցին բացթողումներն ու թերությունները, տրվեցին համապատասխան ցուցումներ:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի