Իրականում Ադրբեջանի վրա ազդեցության պայքար է ընթանում, որտեղ հայերը գործիք են
copy image url

Իրականում Ադրբեջանի վրա ազդեցության պայքար է ընթանում, որտեղ հայերը գործիք են

Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 21:00 15-06-2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել էր առաջիկայում Հայաստանում ԵՄ «դիտորդական» առաքելության երեք նոր կետերի բացումը։

Զախարովան ընդգծել է, որ Հայաստանում ԵՄ ներկայության տեղակայումը հարկադրված էր՝ Բրյուսելի լուրջ ճնշման ներքո։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել էր, որ տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական մտադրությունը, որի համար գլխավորը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելն է, Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի վերածելն է՝ ի վնաս այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերի։ Նրա խոսքով՝ Հայաստանում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության և խաղաղության հաստատման խնդրի հետ։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատեց, որ ամեն բան ակնհայտ է, և Հարավային Կովկասի համար Արևմուտքի և Ռուսաստանի միջև մրցակցություն է ընթանում։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Արևմուտքի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը փոխվում է, այդ երկրի նոր կառավարությունը հիմնականում ձևավորվել է արևմտամետ գործիչներից, որոնց խնդիրը Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները բարելավելն է, նաև տնտեսական և ֆինանսական խնդիրների լուծումը, քանի որ երկիրը գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ։

«Այս պրոցեսի մեջ Արևմուտքը Հարավային Կովկասում՝ այդ թվում նաև Հայաստանում ավելի է ակտիվացել, և Արցախի խնդրի շուրջ մրցակցություն է ընթանում ՌԴ-ի և Արևմուտքի միջև»,- ընդգծեց նա։

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում ԵՄ դիտորդների քանակի ավելացումը ռուսական բազայի ներկայությանը մրցակցություն է դիտվում։ Նրա խոսքով՝ մրցակցությունն ընթանում է նաև Արցախի շուրջ, թե հնարավոր գործընթացները ում պայմաններով պետք է ընթանան։ Դանիելյանը նկատեց, որ այս մրցակցության հիմքում ընկած է նաև այդ հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողության հարցը։

Հարցին, թե դիտորդական առաքելության մեծացումը կարո՞ղ է որևէ կերպ նպաստել հայ-ադրբեջանական լարվածության թուլացմանը՝ մեր զրուցակիցը բասացական պատասխան տվեց՝ նշելով, որ բացարձակապես չի կարող նպաստել։

«Սա, պայմանական ասած՝ Եվրամիության դրոշների թվի ավելացումն է, այսինքն՝ իրենց ներկայությունը և՛ մարդկային, և՛ ինստիտուցիոնալ առումով։ Հայաստանում արտահայտվում է այդ մրցակցությունը՝ ո՞վ ավելի շատ ներկայություն կունենա, ո՞վ տնտեսության վրա ավելի մեծ ազդեցություն կունենա, ո՞վ ավելի շատ կառավարության վրա կազդի և այլն։ Այս մրցակցության գործընթացն է, որի շուրջ ընթանում է որոշակի պայքար և բանավեճ»,- նշեց նա։

Դանիելյանը հայտնեց, որ ԵՄ դիտորդների քանակի և դիտակետերի ավելացումը Արևմտյան ներկայության ավելացումն է, ինչը մտահոգում է Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ ներկայումս Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու խնդիր կա, որտեղ գտնվում են ռուս խաղաղապահները, իսկ մյուս կողմից Արևմուտքը հայտարարություն է անում այն մասին, որ հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն։

«Այսինքն՝ հայերի իրավունքների ապահովման համար պայքար է ընթանում։ Իրականում այդ պայքարն ընթանում է Ադրբեջանի վրա ազդելու համար, իսկ հայերն այդ պայքարի համար պարզապես գործիք են։ Հայաստանը այս գլոբալ խաղում գործիք է՝ կոմունիկացիաների բացման և փակման համար։ Այսինքն՝ այստեղ Սյունիքի խնդիրն է, և այս մրցակցությունն է ընթանում»,- հայտնեց նա։

Ստեփան Դանիելյանը հավելեց, որ Արևմուտքի և Թուրքիայի մերձեցումը նշանակում է նաև Թուրքիայի դերի մեծացումը, ինչն ըստ էության Արևմուտքը լոբբինգ է անում։ Նա նաև նշեց, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի պատերազմով, ինչի հետևանքով այստեղ քաղաքականություն չի կարողանում ձևավորել։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը