Ներքին 3 տարի առաջ - 10:38 13-06-2023

Ինչու Թեհմինա Վարդանյանը որոշեց այժմ անոնսել Վանեցյանի կուսակցության հետ կապերը խզած լինելու մասին

Իր երիտասարդ տարիքի համեմատ բազում կուսակցություններ փոխած, տարբեր քաղաքական ուժերի հետ հանդես եկած Թեհմինա Վարդանյանը վերջերս անոնսել էր Արթուր Վանեցյանի կուսակցության հետ կապերը խզած լինելու մասին։

Նա նշել էր, թե 21.07.2021-ից հետո այդ կուսակցություն ոտք չի դրել։ Ինչևէ, գրառումը տհաճ էր, առնվազն վիրավորական նույն Արթուր Վանեցյանի համար։ Մարդ, ում գումարները լիուլի վատնեցին ընտրություններին, բայց խորհրդարան անցան ՀՀԿ-ականները, իսկ իր կուսակցության անունից առաջադրվեցին ամենևին էլ իր հետ կապ չունեցող անձինք։

Արդյունքում՝ անգամ Վանեցյանը վայր դրեց իր մանդատը, իսկ մնացածը շարունակում են ապրել պատգամավորի աշխատավարձով և սոցիալական երաշխիքներով։

Թեհմինա Վարդանյանի գրառումը, սակայն, ուշագրավ է այն առումով, որ փաստորեն վերջինս կապերը խզելուց 2 տարի անց է հաղորդում այդ մասին։

Պատճառն այն է, որ մինչ այդ երիտասարդ քաղաքական գործիչը հույս ուներ պատգամավորի մանդատ ստանալ որևէ մեկի վայր դնելուց հետո։

Հասկանալով, որ ՊՈՒ պատգամավորացուները անսասան են, իսկ այս խորհրդարանը՝ անհեռանկար, Թեհմինա Վարդանյանը որոշեց հրաժարվել հին «տերերից», չէ որ առջևում ավագանու ընտրություններն են, պետք է նոր, թարմ ուժ գտնել և լրացնել այն մեկ տասնյակի հասնող կուսակցությունների ցանկը, որով երիտասարդ գործիչը առաջադրվել է։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ