Ներքին 3 տարի առաջ - 13:01 07-06-2023

«Միստր սիդր» ըմպելիքի օգտագործումից մահացել է 30 մարդ․ ձերբակալվել է արտադրողը


Ուլյանովսկում դատարանը երկու ամսով ձերբակալել է սամարացի գործարար Անար Հուսեյնովին Պովոլժիեի շրջանների բնակիչների՝ «Միստր սիդր» ըմպելիքից թունավորման և մահվան գործով, տեղեկացրել է տեղի «73 онлайн» պարբերականը։

32-ամյա Հուսեյնովը՝ «Անդի» ընկերության հիմնադիրը, որը մատակարարում էր ըմպելիքը, անցնում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման գործով։ Գործարարն իր մեղքը չի ընդունել։

Քննիչը դատավարության ժամանակ հայտարարել է, որ Հուսեյնովը նախկինում ենթարկվել է վարչական պատասխանատվության էթիլ սպիրտի շրջանառության համար, քանի որ համապատասխան փաստաթղթեր չի ունեցել։ Քննության վարկածով՝ Հուսեյնովը սպիրտ պարունակող և անվտանգության պահանջներին չհամապատասխանող հեղուկը ձեռք է բերել և սկսել արտադրել «Միստր սիդր» ըմպելիքը։

Մեղադրանքի կողմը համոզված է, որ գործարարն իմացել է արտադրանքի վտանգավորության մասին, բայց, միևնույն է, այն ուղարկել է վաճառքի։ Ներկա պահին հայտնի չէ, թե որքան է դրանից վաճառվել։

Վկան նշել է, որ երբ արտադրություն են եկել ոստիկանները, Հուսեյնովը հանձնարարել է ոչնչացնել մնացած արտադրանքը։

Գործարարի պաշտպանը հայտարարել է, որ Հուսեյնովը համագործակցում է քննության հետ, եւ որ կալանավորվել է սպիրտ պարունակող արտադրանքի մատակարարը, որից պատրաստվել է սիդրը։ «Պաշտպանության կողմն այժմ մշտապես փոխգործակցում է օպերատիվ աշխատակիցների հետ, և միայն Հուսեյնովի շնորհիվ է կալանավորվել այն մարդը, որը Սամարայի մարզ սպիրտ պարունակող արտադրանք է մատակարարել։ Կասկած կա, որ հենց այդ արտադրանքում է պարունակվել մեթանոլը»,- ասել է փաստաբան Վուսալ Շեյդաեւը։

«Միստր սիդր» ըմպելիքի օգտագործումից հետո մահացել է 30 մարդ։ Տասնյակ մարդիկ լրջորեն թունավորվել են, ոմանք դեռևս վերակենդանացման բաժանմունքում են։ ՆԳՆ փորձագետները ըմպելիքի բաղադրության մեջ հայտնաբերել են մեթանոլի և էթիլբուտիրատի խառնուրդներ այնպիսի չափաբաժիններով, որոնք սպառնալիք են առողջության համար։

Հարուցվել են քրեական գործեր այնպիսի ծառայությունների մատուցման պատճառով, որոնք չեն համապատասխանել անվտանգության պահանջներին։ «Ռոսպոտրեբնադզորը» առգրավում է բրենդի արտադրանքն ամբողջ Ռուսաստանում, դրա մատակարարումներն արգելվել են։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ