Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:48 05-06-2023

Տիկին Գայանեն Եռաբլուր այցելելու խնդիր ունի․ հունիսի 10-ին որդու ծննդյան տարեդարձն է․ Ռուբեն Մելիքյան

Տնային կալանքը շատ խիստ ռեժիմ է, որը ենթադրում է, որ անձը տնից դուրս գալու հնարավորություն չունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա հայտնեց, որ եթե դատարանը տնային կալանքը թողնի ուժի մեջ, ապա իրենք Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայության հետ պետք է աշխատանքներ կատարեն:

«Ես հույս ունեմ, որ այդ հնարավորությունը կտրվի առնվազն հունիսի 10-ին Եռաբլուր այցելելու հետ կապված՝ տիկին Գայանեի որդու՝ Ժորա Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձն է»,-հայտնեց Մելիքյանը և բացատրեց, որ տնային կալանքի դեպքում էլեկտրոնային սարք է տեղադրվում ոտքին, որը ֆիքսում է տեղաշարժը, նաև էլեկտրոնային ծառայություններից՝ զանգերի, կապի մեջ մտնելու որոշակի արգելք է սահմանվում:

Իրավապաշտպանը բացատրեց, որ տնային կալանքը նշանակում է, որ տիկին Գայանեի հետ պետք է տանը մարդ լինի, որպեսզի կարողանան ապահովել կալանքի պայմանները և նրա աղջիկն ու փեսան դատարանում հաստատել են, որ պատրաստ են գնալ նրա տուն:

«Տնային կալանքը բավական խիստ խափանման միջոց է, բայց այս որոշման տևողությունը մինչև ներկայում ընթացող դատական նիստում դատարանի որոշման կայացումն է: Ես հույս ունեմ, որ այս ֆոնին դատախազությունը անգամ չի փորձի նորից կալանքի մասին մտածել»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում