Ներքին 3 տարի առաջ - 11:05 04-06-2023

Քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ ծեծկռտուքին մասնակից ոստիկանի ծառայողական լիազորություններն արդեն իսկ ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին պարզաբանում է տարածել ոստիկանությունը: «Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք. մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում: Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է կարմիր բերետավորը հարձակվում երիտասարդի վրա, հարվածում և գետնին գցում նրան։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը