Երևան +22°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 10:32 29-05-2023

Նիկոլ Փաշինյանի կառավարության տապալած հերթական քննությունը․ ինչ պետք է անեն Նուբարաշենի բնակիչները

Ավելի քան 10 օր է, ինչ Նուբարաշենի աղբավայրը ծխի մեջ է, օրեր շարունակ չի հաջողվում մարել մայիսի 18-ից բռնկված հրդեհը։

Նուբարաշենի աղբավայրի ծուխը քամիների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներ է հասնում։

Այս մասով ահազանգերը մեր խմբագրություն չեն դադարում։

Մեզ դիմած քաղաքացիները խնդրում են բարձրաձայնել քաղաքի էկոլոգիական վիճակի հարցը, ինչը ազդում է մարդկանց կյանքի որակի, առողջության վրա։ «Ամբողջ քաղաքի վրա՝ Մասիվ, Դավթաշեն, կարծես ծանր օդ է նստած, փոշու հաստ շերտ, մեքենան լվանում ես, առավոտյան ամբողջը փոշու մեջ կորած, կարծես օդը կանգնած լինի, խեղդվում ենք։ Ամբողջ օրը ունենում եմ գլխացավեր, ճնշման տատանումներ, թույլ եմ, օդը կարծես խեղդում է, աչքերս՝ ցավում»,- ասաց մեր խմբագրություն ահազանգած քաղաքացին։

Oragir.News-ի հետ զրույցում ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ աղբավայրերում բռնկված կրակը սովորաբար շատ դժվար է մարել, որովհետև գործ ունենք շատ մեծ բարձրություն ունեցող աղբի կուտակումների հետ և ներքևից ուղղակի չի երևում, թե որտեղ է կրակը։ Նա նաև ընդգծեց, որ դա սովորական հրդեհ չէ, որովհետև շատ տարբեր նյութեր են կուտակված աղբավարում՝ և օրգանական, և անօրգանական, որոնց այրման ժամանակ անջատվում են բավական վտանգավոր նյութեր՝ մարդու օրգանիզիմի վրա ազդեցության առումով։

«Այստեղ կարևոր է հասկանալ, որ կարող ենք ունենալ էֆեկտներ, որոնք կդրսևորվեն կարճաժամկետ կտրվածքում, այսինքն՝ շնչառական համակարգի որոշակի խնդիրներ, ալերգիկ դրսևորումներ, եթե կա բրոնխյալ ասթմա՝ կարող են նոպաները ավելի հաճախակի դառնալ, մաշկի վրա ալերգիկ արտացոլումներ կարող են լինել, աչքերի արցունքակալում, նաև սիրտանոթային համակարգի պացիենտների մոտ կարող է վիճակի սրացումներ լինել։

Սա պայմանավորված է թթվածնային քաղցով և այրումից առաջացած տարրերի հետևանքներով։ Այստեղ պետք է անպայման հաշվի առնել, որ մենք կարող ենք ունենալ երկարաժամկետ կտրվածքով ազդեցություններ։ Օրինակ՝ այրման արդյունքում առաջացած դիոքսինը և շատ այլ թունավոր նյութեր ունեն քաղցկեղածին, մուտագեն և դեպրեսիվ ազդեցություն։

Այդ նյութերը, ըստ ԱՀԿ տվյալների, կարող են պահպանվել օրգանիզմում մինչև 10 տարի և առաջացնել ծանրագույն էֆեկտներ։ Դրա համար աղբավայրը հատուկ սանիտարական պահանջներ ունի, թե ինչպես պետք է լինի, ինչպես պետք է կառավարվի, ծածկվի և ինչպես պետք է մշտադիրտարկման գործընթացները անընդհատ կատարվեն, որ որևէ դեպքում այդ տարածքում չլինի կրակ, կրակի կամ ծխի տարածում, որովհետև դրա մարումը լինելու է շատ բարդ»։

Բժշկի դիտարկմամբ՝ այս բոլոր ազդեցությունների համար շատ ավելի խոցելի են երեխաները, ծերերը և որոշակի հիվանդություններ ունեցողները։ Այս ազդեցություններից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տալիս, որ եթե կա նման հնարավորություն, ապա Նուբարաշեն վարչական շրջանում բնակվողները ժամանակավորապես լքեն բնակավայրը, որովհետև իրենց վրա ազդեցությունը լինելու է ամենացայտունը։

«Եթե ժամանակավոր հեռանալու հնարավորություն չկա, ապա ռիսկի գոտում գտնվողները ցանկալի է, որ դրսում քիչ լինեն, պատուհանները փակ պահեն, պատուհանների վրա անպայման պետք է խոնավ շոր կախված լինի, որքան հնարավոր է, պետք ավելացնեն հեղուկի քանակը, որովհետև տոքսինների մեծ քանակ է մուտք գործում օրգանիզմ, որը պետք է հեռացնել։

Այստեղ մի վտանգ էլ կա, որ մարդու օրգանիզմ մտած թույներից ամենավտանգավորը շնչառական համակարգի միջոցով ներս թափանցած թույներն են»։

Նա նաև ընդգծեց, որ պետք է զգուշանալ առավոտյան վաղ ժամերի՝ 4․30-7․00 դրսում լինելուց։ Տանից դուրս պետք է գալ անպայման դիմակով, հիվանդություններ ունենալու դեպքում պետք է ունենան դեղորայք, որպեսզի խնդիր առաջացնելու դեպքում կարողանան վիճակը կայունացնել։

Ամենից շատ դիտված

21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
16:00 Փաշինյանի «խառնվելուց» հետո՝ գյուղացիներն այգիները մշակելու փոխարեն Երևանում շինարարություն են անում
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան