Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 12-11-2024

Պառկեցրին գետնին, ոտքերը դրեցին վրաս ու սկսեցին խփել․ ոստիկանները խոշտանգել են քաղաքացուն

«Օգոստոսի 4-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցով քայլելով գալիս էի Արգավանդ՝ տուն։ 2 ավտոմեքենա էր կանգնած, հենց հավասարվեցի իրենց, մեքենայից դուրս եկան, թևերիցս կախվեցին, ասացին՝ նստիր մեքենան»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում պատմեց ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկված ՀՀ քաղաքացի, 65-ամյա Արայիկ Մարգարյանը։

Տղամարդու խոսքով՝ ոստիկանները չեն ներկայացել, ինքն էլ դիմադրություն է ցույց տվել, չի ենթարկվել նրանց հրամաններին և չի նստել ավտոմեքենան։ Դրանից հետո էլ սկսվել է «կինոն»․

«4-5 հոգով սկսեցին քաշքշել, պառկեցրին գետնին, սպիտակ շորերով էի, ոտքերը դրեցին վրաս ու սկսեցին խփել՝ խելոք մնա, խելոք մնա։ Կանդալները գցեցին, մինչև հիմա տեղերը մնացել են ։ Այդ պարեկներից մեկն ահավոր ձևով ինձ հայհոյեց, ոտքով հարվածեցի՝ ստոյկին ծեփվեց։ Նստեցրին ավտոն, նստան թիկունքիս, գլուխս դեպի պոլը՝ մինչև Մասիս․․․»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ պատճառը եղել է իբր ստորագրություն կեղծելը, բայց ինքը ուրիշի փոխարեն չի ստորագրել։ Ասաց՝ այդ մասին նաև փաստերով է ապացուցել, ճիշտ է՝ ստորագրած քաղաքացին մահացել է, բայց նրա կինը ողջ է և վկա է, որ դա իր ամուսինն է ստորագրել, և այն կեղծած չէ։

Արայիկ Գրիգորյանն ասաց, որ 2 անգամ նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, որից հետո միայն Քննչականում գործ է հարուցվել, բայց ասում է՝ միտումնավոր գործը քնեցնում են։

«Ես մինչև վերջ գնալու եմ, իրենք օրենքի սահմանում պատժվելու են ու նստելու են այս արարքի համար։ Թող միայն իմ սպիտակ մազերը հարգեին․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի