Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:18 02-06-2023

Սյունիքի մարզպետը խանդի տեսարաններ է առաջացրել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ Սյունիքի ՏԻՄ ղեկավարների բարիդրացիական հարաբերությունները խանդի տեսարաններ են առաջացրել մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավորների մոտ, նրանցից ոմանք փորձում են դավեր նյութել մարզպետի դեմ եւ վերեւների ականջը գցել, թե Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված մարզպետն ավելի շատ շփվում է ընդդիմադիր համայնքապետերի` Գորիսի, Քաջարանի, Կապանի ղեկավարներ Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի, Գեւորգ Փարսյանի, քան ՔՊ-ական ղեկավարների հետ։ Նշենք, որ վերջին օրերին Առուշ Առուշանյանի հետ Ղուկասյանը Գորիս խոշորացված համայնքի մաս կազմող բնակավայրեր է այցելել, իսկ նախօրեին Գորիսում քաղաքացիների ընդունելություն է կազմակերպել։

Մեզ պատմեցին, որ գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Առուշ Առուշանյանը գովել է մարզպետին՝ բնակիչներին ասելով, թե առաջին անգամ է, որ ինքը մարզային իշխանության հետ հանդիպումների է գնում։

Սյունիքի մարզպետի երթուղին դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ նա մարզով մեկ այցելություններ է իրականացնում, որը սկսել է անցյալ տարվա ապրիլից: Նախ՝ Գորայք, հետո՝ Սիսիան, Տաթեւ, Տեղ, վերջին օրերին՝ Գորիս։ 5 համայնքներից երկուսն են ընդդիմադիր՝ Առուշանյանն ու Տաթեւի ղեկավար՝ «Շանթ» դաշինքի անդամ Սամվել Լալայանը: Իսկ Տեղի ղեկավար Ղուլունցը, ով Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, մարզպետին շնորհակալագիր է տվել: Մեզ հայտնեցին, որ մարզպետի հաջորդ կանգառը Մեղրին է, որի ղեկավարն Արամ Սարգսյանի կուսակիցն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր