Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:08 02-06-2023

Ինչ կապ ունի հանքարդյունաբերության հետ վիրաբույժ Հովհաննես Հարությունյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Չնայած մարտի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, թե Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, սակայն դեռ հաշվարկներ չկան՝ որքան աշխատատեղեր կկրճատվեն։

Մասնավորապես, մեր հարցմանը փոխնախարարից այսպիսի պատասխան ստացանք. «Ներկայիս դրությամբ կրճատումներ առկա չեն, հետեւաբար նախ եւ առաջ պարզ չէ, թե ինչ քանակությամբ եւ ինչ մասնագիտական որակավորում ունեցող աշխատողներ են կանգնելու նոր աշխատանք գտնելու հարցի առջեւ, ինչպես նաեւ պարզ չէ, թե կրճատումների արդյունքում աշխատանքը կորցրած աշխատողներից քանիսն է նոր աշխատանքի ապահովման իրական խնդիր ունենալու»: Ապա փոխնախարարից հետաքրքրվել էինք, թե ինչպես է ստացվել, որ մասնագիտությամբ բժիշկ լինելով՝ նշանակվել է ՏԿԵՆ եւ զբաղվում է հանքարդյունաբերության համակարգմամբ։

Ի պատասխան՝ նա նշել է. «Իմ աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են իմ կենսագրության տվյալներում, որին մանրամասն կարող եք ծանոթանալ նաեւ ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքի, ինչպես նաեւ տարբեր ժամանակահատվածներում տրված հարցազրույցների տեսանյութերի միջոցով»: Տեսանյութերը նայեցինք, կենսագրությունը կարդացինք եւ տեսանք, որ փոխնախարարը մասնագիտությամբ վիրաբույժ է, եղել է Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենը, 2018 թվականին նշանակվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, 2019-ի ապրիլին՝ առողջապահության փոխնախարար, իսկ նույն տարվա հոկտեմբերին ազատվել էր աշխատանքից: 2020 թվականի հունվարին նա նշանակվել էր Շիրակի մարզպետ՝ դառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում Շիրակում նշանակված 3-րդ, իսկ Շիրակի՝ 11-րդ մարզպետը։
Նկատեցինք, որ երբեք կյանքում հանքարդյունաբերության հետ առնչություն չի ունեցել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
11:21 Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
11:36 Վաճառվում է Լևոն Տեր–Պետրոսյանի դռան ցուցանակը
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին

Ձեզ գուցե հետաքրքրի